Գիտնականները վերարտադրել են 14 հազար տարի առաջ ապրած մայա ցեղի կնոջ արտաքինը (լուսանկարներ)

 

Բրազիլացի դիզայներ Ցիցերոն Մորալեսը մեքսիկացի գինականների օգնությամբ վերարտադրել է 14 հազար տարի առաջ ապրած կնոջ արտաքինը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Հայտնի է, որ 2000-ականների սկզբին Մեքսիկայում 384 մետր խորության վրա հայտնաբերվել են  մարդկային մնացորդներ, որոնք, գիտնականների խոսքով, պատկանում են մայա ցեղի կնոջը, որի անունը նրանք Եվա են դրել:

2008 թվականին այս մնացորդները բարձրացվել և ուսումնասիրվել են, սակայն միայն այժմ է գիտնականներին հաջողվել պահպանված ոսկորների և գանգի շնորհիվ 3D-մոդելավորման միջոցով վերարտադրել կնոջ արտաքինը:

Մեքսիկացի մասնագտետները պարզել են, որ Եվան մոտ 20-25 տարեկան էր, իսկ նրա հասակը 1 մետր 40 սմ էր:

  

Facebook
Կիսվել
Scroll Up