Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Ադրբեջանում հայտնված զինծառայողին զորամասում տանջել են

Ադրբեջանում հայտնված շարքային զինծառայող Արայիկ Ղազարյանը զորամասում խնդիրներ է ունեցել սպայի հետ: Նա այս մասին պարբերաբար հայտնել է եղբորը, որը պայմանագրային զինծառայող էր ու գտնվում էր դիրքերում:

Արայիկ Ղազարյանի եղբայրը խոստացել էր, որ հենց իջնի դիրքերից, կայցելի եղբորը՝ խնդիրը հարթելու համար, սակայն չի հասցրել: Մեր այս տեղեկությունները հաստատեց նաեւ Եղեգիսի գյուղապետ Արթուր Ստեփանյանը:

«Խնդիրը սպաների հետ է եղել, իրեն տանջել են, նեղություն են տվել, ինքն էլ չի դիմացել, եղբոր հետ խոսել է, ասել՝ եկեք: Մայրն ինձ հիվանդանոցում ասաց, որ պայմանավորվել էին, որ մեքենայով գնայինք, այդ հարցով զբաղվեինք»:

Մեր նախնական տեղեկություններով՝ Արայիկ Ղազարյանի՝զորամասից հեռանալու գործով կան ձերբակալվածներ զինծառայողին զորամասը լքելու մեջ դրդելու կասկածանքով: Այս տեղեկությունը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չհերքեց, բայց եւ չհաստատեց: Նա չհերքեց եւ չհաստատեց նաեւ Արայիկ Ղազարյանի՝ զորամասում խնդիրներ ունենալու մասին մեր տեղեկությունը:

Գյուղապետը մեզ նաեւ հայտնեց, որ Արայիկ Ղազարյանի եղբայրը ու հայրը դեռ Ստեփանակերտում են, հարցաքննվում ե

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.