Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Ադրբեջանցի լրագրող. Մխիթարյանը Արսենալի հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ

Ադրբեջանցի լրագրող Ռովշան Ասկերովը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչին չմասնակցելու մասին։

– Հենրիխ Մխիթարյանը Բաքվում չի խաղա, դա ճի՞շտ է, և որ տարբերակը լավագույնը կլիներ այդ իրավիճակի համար։

– Որքանով որ հասկանում եմ՝ Մխիթարյանը Արսենալի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէ։

– Բայց, ամեն դեպքում, նա պետք է ընդգրկվեր հայտացուցակում։

– Հայտացուցակում…. այնտեղ բազմաթիվ մարդիկ կարող են լինել։ Դա ֆուտբոլիստի, մարզչի ու ակումբի որոշումն է։ Լսեք, մենք չեն կարող ասել. «Ոչ, անպայման նրան բերեք, որ բոլորը տեսնեն։ Մենք ասել ենք, որ երաշխավորում ենք նրա անվտանգությունը։ Վերջ, սա այն ամենն է, ինչ մենք կարող ենք։ Չենք պատրաստվում նրան իր կամքին հակառակ բերել։

Եթե Արսենալը պարտվի՝ կարող են ասել. «Տես, եթե այդ ֆուտբոլիստը մեզ հետ լիներ՝ մենք կհաղթեինք»։ Բայց դա մեր խնդիրը չէ, Բաքվի ու կազմակերպիչների խնդիրը չէ։ Դա ակումբի ու անձամբ ֆուտբոլիստի որոշումն է։ Թող որոշեն՝ ինչպես կուզեն։

Հասկանալի է, որ նա նախկինում չի եկել. Չելսին դա Ղարաբաղը չէ. այդ ժամանակ նրանք 3-0 հաշվով հաղթեցին, բայց Արսենալը հիանալի գիտեր, թե ուր է ցանկանում գնալ։

Ինչու՞ հիմա բարձրացնել այդ հարցը։ Ես հուսով եմ, որ հանդիպումն այնքան հետաքրքիր կլինի, որ այդ թեմայի մասին ոչ ոք չի հիշի։ Արսենալի հաղթելու դեպքում՝ առավել ևս»։

Ասել է Ասկերովը

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.