Ադրբեջանցի մասնակիցների պահանջով շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանին խնդրել են հրաժարվել Թուրքիայում անցկացվելիք միջազգային մրցաշարից

Ադրբեջանցի մասնակիցների պահանջով շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Գևորգյանին խնդրել են հրաժարվել Թուրքիայում անցկացվելիք միջազգային մրցաշարից: ՖԻԵԴ-ի միջազգային վարպետի խոսքով  Sivas Buruciye Сhess Open 2019-ի կազմակերպիչ Մուսթաֆա Էրոգլունից ստացել է նամակ, ըստ որի՝ ադրբեջանցիները խնդրանք են ներկայացրել առ այն, որ եթե հայ շախմատիստ խաղա, իրենք չեն մասնակցի մրցաշարին: Գևորգյանի խոսքով՝ նախկինում նման դեպքեր չեն եղել: Թուրքիայի նման պահվածքը Մարիա Գևորգյանի համար անընդունելի է: Նա շեշտեց, որ տարբեր ազգությունների հետ խաղացել է, միշտ հարգանքով է վերաբերվել իր յուրաքանչյուր մրցակցին՝ առանց որևէ կարևորություն տալու, թե ինչ ազգության է պատկանում դիմացինը:

vikings barbershop yerevan

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget