ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

vikings barbershop yerevan

«Քվեատուփում առկա քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել երկուսը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 98, դեմ՝ 1»,-  ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է։

Որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը։

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու քվեարկությանը:

 

Աղբյուր՝ Արմենպրեսս

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget