ԱԺ-ում աշխատակիցներին կրճատել են՝ առանց զգուշացման. գործը դատարանում է

ԱԺ նախկին աշխատակից Սպարտակ Առաքելյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին իրեն աշխատանքից ազատելու համար: Լրագրողների հետ զրույցում Առաքելյանը պատմեց, որ ինքն Աժ-ում աշխատել է շուրջ 5 տարի: Եղել է Իրավական սպասարկման բաժնի պետ, Իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, իսկ վերջին մեկ տարում՝ Իրավական փորձաքննության վարչության պետի տեղակալ:

vikings barbershop yerevan

Առաքելյանի խոսքով՝ իրեն աշխատանքից ազատել են  հաստիքների կրճատման պատճառաբանությամբ, սակայն հենց այդ տեսանկյունից կան բազմաթիվ ընթացակարգեր, որոնք խախտվել են աշխատակազմի ղեկավարի և մյուս աշխատակիցների կողմից և չեն իրականացվել օրենքով սահմանված կարգով:

«Թույլ են տվել օրենքի կոպիտ խախտումներ, օրինակ՝  ի սկզբանե հաստիքները կրճատել էին, բայց ԱԺ նախագահի կարգադրությունները չէին հրապարակել: Հրապարակելուց հետո էլ եղան օրենքի խախտումներ՝ հիմնական կարգադրությունը հրապարակվել էր մի օր, հավելվածը՝ մեկ այլ, մինչդեռ դրանք բաղկացուցիչ մասեր են և պետք է միասին հրապարակվեն»,- նշեց նա:

Առաքելյանի խոսքով՝ իր հաստիքի կրճատման մասին ինքը կայքերից է իմացել. «Առանց տեղեկացնելու հաստիքների կրճատման մասին, առանց իրավական ակտ ցույց տալու՝ մեզ կրճատել են»,- սրտնեղում է նա:

Մեր այն հարցին, թե իրենից բացի քանի հոգի են ազատվել աշխատանքից նա նշեց, որ 50 հոգու հաստատ գիտի, բայց թե երկրորդ փուլով քանիսն են կրճատվել տեղյակ չէ:

«Վերոնշված ընթացակարգային մասերով վարչական դատարան բողոք ենք ներկայացրել, սպասենք համապատասխան դատական նիստեր իրականացվեն: Մնացածն արդեն դատարանի որոշելունն է: Գործը դատարանի վարույթում է, դատարանը կքննի»,- շեշտեց Առաքելյանը:

vikings barbershop yerevan

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget