Ակնաբուժական գիտաժողով Երևանում

Տեղեկացնում ենք, որ ս․թ մայիսի 18-19-ին, ժամը 9:00-ից Երևան քաղաքի “Իբիս” հյուրանոցում տեղի կունենա նախադեպը չունեցող , մեծամասշտաբ ակնաբուժական գիտաժողով՝ “Երիտասարդ Ակնաբույժների Հայկական Ասոցիացիայի” և “Համահայկական Ակնաբույժների Ասոցիացիայի” համատեղ երկրորդ տարեկան գիտաժողովը` Armenian International Ophthalmological Conference / AIOC II/: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակների հետ համահունչ: Գիտաժողովին իրենց մասնակցությունը կունենան ՀՀ առողջապահության նախարարը, Բժշկական հմալասարանի ռեկտորը, ՀՀ ԱՆ ազգային ինստիտուտի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը: Տեղեկացնենք նաև, որ հրավիրված են մոտ 12 երկրներից հանրաճանաչ պրոֆեսորներ, ակնաբույժներ, ովքեր հանդես կգան դասախոսություններով: Միջոցառման կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում կենդանի վիրաբուժությունը <<live surgery>>, համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան օնլայն ռեժիմում հարցեր ուղղել վիրաբույժներին: Գիտաժողովը հանդիսանում է շարունակական մասնագիտական կրթության լիարժեք մաս, որի նպատակն է կազմակերպել ակնաբուժության արդիական թեմաների վերաբերյալ թրեյնինգներ: Գիտաժողովը կրեդիտավորված է ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից: Սիրով սպասում ենք Ձեզ լուսաբանելու Հայաստանի առողջապահության ոլորտի համար նման կարևոր միջոցառումը: Հարգանքով՝ AYO Armenia հանրային կապերի պատասխանատու Անուշ Բադալյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: