Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն Է տալիս Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին. հարցում

Ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգը, որը դեմոկրատներն սկսել են Կոնգրեսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են The Wall Street Journal թերթի եւ NBC հեռուստաընկերության պատվերով անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 8-ին:

vikings barbershop yerevan

Հարցվածների 55 տոկոսը գտնում Է, որ դեմոկրատները ճիշտ են վարվել՝ իմպիչմենթի ընթացակարգ սկսելով ԱՄՆ-ի Կոնգրեսում: Նրանց 24 տոկոսը կարծում Է, որ այս պահին արդեն բավարար հիմքեր կան Թրամփին պաշտոնազրկելու համար: Ուսումնասիրության մասնակիցների 39 տոկոսի կարծիքով, Կոնգրեսը չպետք Է իմպիչմենթի ընթացակարգ անցկացնի եւ երկրի նախագահին պետք Է թույլ տրվի իր պարտականությունները կատարել մինչեւ լիազորությունների առաջին ժամկետի ավարտվելը:

Ընդսմին պետության ղեկավարի գործունեության հավանության վարկանիշը կազմում Է 43 տոկոս եւ անփոփոխ Է մնում, չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հեռախոսազրույցի շուրջ ծավալված սկանդալին: Հարցումն անցկացվել Է հոկտեմբերի 4-6-ին: Դրան մասնակցել Է 800 չափահաս քաղաքացի: Հարցման վիճակագրական անճշտությունը կազմում Է 3,46 տոկոսային կետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget