Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Այսօր «Բրիգադա» ֆիլմի հերոսի ծննդյան օրն է

Այսօր Վլադիմիր Վդովիչենկովի ծննդյան օրն է։

Վլադիմիր Վդովիչենկովը ծնվել է 1971 թվականի օգոստոսի 13-ին Կալինինգրադի շրջանի Գուսնև քաղաքում, որտեղ ապրել է մինչև դպրոցն ավարտելը։ Մանուկ հասակում զբաղվել է բռնցքամարտով։1983 թվականին Վլադիմիրն ավարտել է Կրոնշտադի ծովագնացական դպրոցը և չորս տարի ծառայել Բալկանյան և Հյուսիսային նավատորմերում։ Սիրելով ֆիլմարվեստը՝ որոշել է ընդունվել Ռուսաստանի կինոմատոգրաֆիայի պետական համալսարան։

Նախապատրաստական դասընթացների ժամանակ աշխատել է որպես մատուցող, հետո ադմինիստրատոր՝ ակումբ-ռեստորանում։ 1997 թվականին ընդունվել է Ռուսաստանի կինոմատոգրաֆիայի պետական համալսարան, որն ավարտել է 2001 թվականին։ Դեռ ուսանող լինելով՝ նկարահանվել է ֆիլմում, երաժշտական և գովազդային հոլովակներում։ Նա չորրորդ կուրսում էր, երբ ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովը նրան է վստահում Բրիգադա հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։ Ֆիլի դերը նրան հանրահայտություն է բերում։ Համալսարանն ավարտելուց հետո Վլադիմիրը ընդունվում է Մոսսովետի անվան թատրոնի թատերախումբ։ Բայց արդեն 2002 թվականից սկսում հանդես գալ Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնում։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.