Այսօր Ժիրայր Անանյանի ծննդյան օրն է

 

Ծնվել է 1934թ. հուլիսի 14-ին ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ ավանում ։ 1952 թվականին ավարտել է Երևանի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1959-1980 թվականներին աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա՝ գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956 թվականին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։

vikings barbershop yerevan

Անանյանի «Տաքսի, տաքսի» («Սերը ճամպրուկի մեջ») կատակերգությունը բեմադրվել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան (1973), Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան, Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան (1974), Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի(1978), Ղափանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան (1983) պետական թատրոններում։ Նույն դրաման տեղ է գտել «Տեատր» հանդեսի 1973 թվականի Խորհրդային Միության պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանում 100 անգամից ավելի ներկայացված պիեսների ցանկում։

1978  թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնն անընդմեջ ներկայացնում է նրա կատակերգությունները։ 1979 թվականին Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Անծանոթ ամուսիններ» կատակերգությունը։ Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» («Հեռախոսային զանգ», «Բնակարանամուտ») պիեսը բեմադրել էԼենինականի Ա. Մռավյանի անվան,  Արտաշատի Ամո Խարազյանի անվան, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական (1983) պետական թատրոններում։

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի՝ 1989-1990 թվականների խաղացանկում միաժամանակ ներկայացվել են նրա երեք պիեսներ՝ «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում», «Կարուսել»։ «Կարուսել» և «Տաքսի, տաքսի» կատակերգությունները 1989 թվականին հյուրախաղերի ժամանակ ներկայացվել են ԱՄՆ-ում։ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը երկրորդ անգամ «Տաքսի, տաքսին» ԱՄՆ-ում ներկայացրել է 1994 թվականին, իսկ «Ես եմ, եկել եմ» («Կարուսել») կատակերգությունը՝ 2001 թվականին Իրանում։

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում 1992 թվականին տեղի է ունեցել դրամատուրգի «Իմ տունը քո տունը չէ» պիեսի 500-րդ ներկայացումը, իսկ «Տաքսի, տաքսի» կատակերգության 500-րդ ներկայացումը 1993 թվականին կայացել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 600-րդը՝ 1997 թվականին

 

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan

 

vikings barbershop yerevan

2 thoughts on “Այսօր Ժիրայր Անանյանի ծննդյան օրն է

  1. Ծանուցում՝ Master Grower Certification

Comments are closed.

Close

Facebook

Facebook Pagelike Widget