Այսօր հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է

 

 « Բանաստեղծը մարդու միտքը հղկելով, բյուրեղացնելով՝ նրան կապում է տիեզերքին, սովորեցնում ապրել մեծ կյանքով» :

Համո Սահյանը (Հմայակ Գրիգորյան, 1914թ. ապրիլի 14- 1993թ. հուլիսի 17)  20-րդ դարի հայ պոեզիայի երևելի ներկայացուցիչներից է:  Ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում: Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բասնաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։199-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաևՀայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.)։1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

Բնությունը Սահյանի պոեզիայի հիմքն ու զինանոցն է, որտեղից նա վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր: Սահյանն առանձնահատուկ ներշնչանքով է խոսում Հայաստան աշխարհի պատմության ու գալիքի մասին՝ «Աշխարհում ամենից առաջ», «Փշատենի», «Մի բուռ ես», «Անունդ տալիս» և այլն:

Սիրո մասին ստեղծագործություններում բանաստեղծը նկարագրել է պատանեկան անաղարտ սերը  ( «Առաջին սեր»,  «Հրաշք լիներ», «Ես չգիտեի, թե ինչ է սերը» և այլն), ինչպես նաև արտահայտել է  կարոտի, ցավի, հիասթափության, դառնության, հանդիպման ու բաժանման հուզական տրամադրություններ, բացահայտել մարդկային դրամատիկ ապրումների մի նոր աշխարհ («Չես ասի ոչ մի բառով», «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել», «Չհիշեի քեզ», «Կգամ», «Դու իմ կյանքն էիր» և այլն):

Հրանտ Մաթևոսյանն ասել է. «Սահյանն այսօրից ավելի վաղվա բանաստեղծն է»:

Սահյանը գրել է նաև հայրեններ, թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Արսենի Տարկովսկու, Գարսիա Լորկայի և այլ բանաստեղծների գործերից:
Սահյանի բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:
Երևանում Սահյանի անունով կոչվել է դպրոց, գործում է «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը, որը սահմանել է Սահյանի անվան հուշամեդալ:
Երևանում՝ Սահյանի տան պատին, տեղադրվել է բանաստեղծի դիմաքանդակը (2007 թ-ին, քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան):

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

WP Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com