Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Այսօր Հնդկաստանի անկախության օրն է

1947թ. օգոստոսի 15-ին Դելիի Կարմիր ամրոցում Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Ջավահարլալ Ներուն (որը դարձավ երկրի առաջին վարչապետը) բարձրացրեց ազատ Հնդկաստանի դրոշը`դրանով հռչակելով երկրի անկախությունը մոտ 200-ամյա բրիտանական գաղութատիրությունից:
Այսօր առավոտյան Կարմիր ամրոցում երկրի դրոշը բարձրացրեց և հնդիկ ժողովրդին շնորհավորեց նոր վարչապետ Նարենդրա Մոդին, որի BJP կուսակցությունը (Bharatiya Janata Party – Հնդկաստանի ժողովրդի կուսակցություն) աննախադեպ հաղթանակ տարավ այս տարվա գարնանը կայացած խորհրդարանական ընտրություններում:

Ավանդության համաձայն, ամեն տարի Երևանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատանը առավոտյան տեղի է ունենում տոնական միջոցառում: Այս տարի էլ բացառություն չէր: ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն բարձրացրեց երկրի դրոշը, ներկաները երգեցին երկրիտնտեսական, թե սոցիալական, դժվար է առանց խաղաղության… Մեր սահըմանադրությունը մեր ժողովրդավարական մշակույթի հետևանքն է, որն արտացոլում է մեր հնագույն արժեքները…
73-ամյա երկիրը շատ երիտասարդ է: Հնդկաստանն ունի կամք, էներգիա, ինտելեկտ, արժեքներ և միասնություն` 21-րդ դարին հավակնելու համար: Ինչպես ասում է հին ասացվածքը` “հաջողությունը ծնվում է գործողությունից”:
Հիմա գործելու ժամանակն է:
Ջայ Հինդ` կեցցե՛ Հնդկաստանը”:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.