Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Այսօր չկա գյուղատնտեսության ճյուղ, որտեղ պետությունը ֆինանսական ռեսուրս չի տրամադրել. Գեւորգյան

Նախաձեռնել ենք ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի ստեղծման գործը, որի նպատակն է՝ շուկաների վերլուծությունը, գոտիականության վերլուծությունը, տվյալների վերլուծությունը, որոնք կտրամադրենք մեր ֆերմերներին։ Շատ հաճախ նկատում ենք, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը:

«Երբ խոսում ենք ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումներից, առաջնային է հասկանալ, թե նախարարությունները որքանով են համապատասխանում տնտեսության պահանջներին»,- նշեց Գեւորգյանը, ապա հավելեց՝ երբ այս համատեքստում կատարվում են ուսումնասիրություններ, պարզ է դառնում, որ ժամանակակից տնտեսության պատվերը բավարարող համապատասխան կառույցներ չունենք։

Ինստիտուցիոնալ բարեփոխումների մեջ Գեւորգյանն առանձնացրեց նաեւ վարչական ռեգիստրների ներդրումը՝ անասունների համարակալումը։ Գեւորգյանի խոսքով՝ սա հնարավորություն կտա օնլայն ռեժիմով տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում։

Անդրադառնալով պետական օժանդակության ծրագրերին՝ Գեւորգյանն ասաց, որ գնում են 2 ուղղությամբ՝ սուբսիդավորում ու վարկային ռեսուրսներ, ինչպես նաեւ ուղիղ ֆինանսավորում։

«Այսօր չկա գյուղատնտեսության ճյուղ, որտեղ պետությունը ֆինանսական ռեսուրս չի տրամադրել։ Շատ է բարձրացվում հարցը, որ գյուղացիական տնտեսություններն այս կամ այն ձեւով ծանրաբեռնված են վարկային բեռով կամ գրավի համապատասխան առարկա չունեն, որ օգտվեն այս ֆինանսական ռեսուրսից։ Սրա համար մինչեւ 5 մլն դրամ վարկը տրվում է երաշխիքով»,- նշեց Գեւորգյանը։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.