Այսօր տեղի ունեցավ գրեմմի մրցանակակիր՝ Ամերիկյան «Պարկեր» քառյակի մամուլի ասուլիսը

Ամերիկյան «Պարկեր» քառյակը՝ հիմնադրվելով 2002թ.,խմբին հաջողվեց արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը, տարբերվելով դինամիկ մեկնաբանություններով և հղկված ու ընդարձակ գունագեղությամբ:

2017-2018թթ. իրենց խիստ ծանրաբեռնված, ողջ Հյուսիսային Ամերիկայով ձգվող շրջագայությամբ՝Պարկեր քառյակը ավարտեց Հարվարդի համալսարանում իր հյուր-անսամբլի 4-րդ տարելիցը։ Քառյակի 2018-2019թթ-ի համերգաշրջանը, որը դեռ իր բուռն ընթացքի մեջ է, հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ հեղինակավոր համերգասրահներում:

«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի մեկնարկեց ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդեց Իվո Պոգորելիչի մենահամերգը: Մայիսի 28-ին ամերիկյան Պարկեր քառյակի ելույթին կհաջորդի   հունիսի 19-ին կայանալիք «Ամադինդա» հարվածայինների խմբի համերգը:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ գրեմմի մրցանակակիր՝ Ամերիկյան «Պարկեր» լարային քառյակի մամլուլի ասուլիսը: Մեկ համերգ Հայաստանում անցկացնելու համար նրանք Բոստոնից եկել են Հայաստան, և վաղը կրկին ետ են վերադառնալու այնտեղ: 

Այն հարցին, թե հայ կոմպոզիտորներից ու՞մ գործերին են ծանոթ՝ նշեցին Տիգրան Մանսուրյանի անունը:

Հատկանշական և արժեքավոր է այն փաստը, որ Միացյալ Նահանգներում Հայկական մեծ ներկայացուցչության հետ ծանոթ լինելով ՝ միշտ ցանկացել են լինել նրանց հայրենիքում ՝ Հայաստանում, և այսօր այդ ամենն արդեն իրականացել է:

Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ Ամերիկյան «Պարկեր» լարային քառյակի համերգը տեղի կունենա մայիսի 28-ին՝ ժամը 20:00, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: