Այսօր Փոլ Ուոքերի ծննդյան օրն է: Նա կլիներ 46 տարեկան

“The Fast and The Furious” ֆիլմաշարի անվանումը լսելիս միանգամից մտաբերում ենք Փոլ Ուոքերին: Դերասան, որը մահացավ սիրելի տարերքի՝ մեքենաների պատճառով: Այսօր Փոլ Ուոքերի ծննդյան օրն է: Նա կլիներ 46 տարեկան: Newinfo-ն ներկայացնում է նրա մասին մի քանի հետաքրքրիր փաստ`

vikings barbershop yerevan

1. Փոլ Վիլյամ Ուոքեր 4-րդը ծնվել էր 1973թ.-ի սեպտեմբերի 12-ին:

2. Նա ընտանիքի ավագ զավակն էր՝ ուներ 2 կրտսեր եղբայր ու 2 քույր:

3. Մանկությունը դերասնն անց էր կացրել Լոս Անջելեսում:

4. Դեռ մանուկ հասակում խաղացել է “Pampers”-ի գովազդային հոլովակում: 

5. Քոլեջում Ուոքերն ուսումնասիրել է ծովային կենսաբանություն առարկան:

vikings barbershop yerevan

6. Դերասանական կարիերան սկսել է 1986թ.-ին հումորային սարսափ ֆիլմով՝ “Monster in the Closet”:

7. Դերասանը փորձել է ստանձնել «Աստղային պատերազմների» Էնակին Սքայուոքերի (Դարթ Վեյդեր) դերը, բայց նրան չի հաջողվել անել դա: Ասում են՝ դա միակ հերոսն էր, որին Ուոքերը երբևէ ցանկացել է մարմնավորել:

8. Փոլ Ուոքերն ավելի հանահայտ է դարձել 2001թ.-ին, երբ դարձել է “The Fast and The Furious” ֆիլմաշարի դերասանական կազմի անդամ:

9. Նույն թվականին Փոլ Ուոքերը “People” ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ 50 մարդկանցից մեկը:

vikings barbershop yerevan

10. Նա սիրում էր փողոցային ավտոմրցույթներ ու անձամբ էր ընտրել “The Fast and The Furious”-ում ունեցած իր մեքենաները: 

11. 2013-ին նա արդեն նկարահանվում էր “The Fast and The Furious” 7-ում, բայց նրան չհաջողվեց ավարտել պրոեկտը, քանի, որ նոյեմբերի 30-ին ավտովթարի ենթարկվելով՝ դերասանը մահացավ ստացած այրվածքների պատճառով:

12. 2014-ին ավարտված հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ մեքենան, որում Ուոքերն էր, անսարք էր ու ընթանում էր 80-93 կմ/ժ արագությամբ:

13. Դերասանի մահվանից հետո “The Fast and The Furious”  ֆիլմի ռեժիսորները ցանկանում էին դադարեցնել նկարահանումները, բայց հետո որոշեցին շարունակել ու պատշաճ կերպով հրաժեշտ տալ դերասանին ու իր կերպարին:

14. Փոլ Ուոքերի կերպարը “The Fast and The Furious” 7 ֆիլմում օգնել են մարմնավորել նրա եղբայրներ Քոդի և Քալեբ Ուոքերները: 

15. “The Fast and The Furious” 7-ում եղած Ուոքերի տեսարաններից ու խոսակցություններից մի քանիսը ֆիմաշարի 5-րդ մասից դուրս մնացած կադրերից էին:

16. Վին Դիզելը Փոլ Ուոքերին համարում էր իր եղբայրը և՛ նկարահանման հրապարակում, և՛ դրանից դուրս: Նա հաճախ էր Փոլին «Փաբլո» անվանում: Դիզելը նույնիսկ իր աղջկան անվանել է Փաուլինա՝ Փոլ Ուոքերի պատվին:

17. Փոլն ունի մեկ աղջիկ՝ Միդոու Րեին Ուոքեր, որին չափազանց շատ էր սիրում: Դերասանը դստեր անունով դաջվածք ուներ: Ասում են նաև՝ մահվանից առաջ Ուոքերն ուզում էր թողնել կարիերան ու իրեն աղջկան մեծացնելուն նվիրել: 

18. Վիզ Խալիֆայի “See You Again” երգը նվիրված է Փոլ Ուոքերին ու այսօր այն YouTube-ի ամենաշատ դիտված երկրորդ տեսահոլովակն է՝ “Despacito“-ից հետո:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget