Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին. վարչապետ

Հայաստանում ստվերի դեմ պայքարի հետ կապված ունենք ե՛ւ լավ, ե՛ւ վատ նորություններ: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

vikings barbershop yerevan

Վարչապետը նշել է, որ լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 0.3%-ի շարժ ունենա, ապա դա ստվերի կրճատման տեսանկյունից կհամարվի լավագույն հաջողություն Հայաստանի համար:

«Այսօրվա դրությամբ մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2%-ով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի լավագույն ռեկոմենդացիայից 4 անգամ ավել. կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված մենք աննախադեպ իրավիճակներ ունենք»- նշել է Վարչապետը։

Անդրադառնալով վատ նորություններին` Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ դրանք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Վարչապետի խոսքով՝ դժվար է վարքագիծ փոխելը և մատնանշեց Գյումրու օրինակը. «Այս տարի Անկախության օրվա տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, սեպտեմբերի 21-ին 15000 մարդ գնաց Գյումրի: Նրանք, ովքեր եղել են Գյումրիում այդ օրը, կարող են վկայել, որ ռեստորաններում, սրճարաններում շատ մեծ շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ինչ շարժ էր արձանագրել։ Պարզվեց, որ նույն քանակի ՀԴՄ կտրոն է տպվել, ինչ նախորդ օրերին»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիում առևտրի ծավալն ավելացել էր ընդամենը 10 մլն դրամով, բայց տպված ՀԴՄ-ների թիվը չէր փոխվել: Տպվել է այնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին էր։

«Սա իրականում շատ վատ նորություն է: Ես, գործընկերություն ասելով, սա նկատի ունեմ: Այսինքն՝ Գյումրու մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինն այդ օրը ոչինչ չի անելու, ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ որևէ այլ բան: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի հնարավորություն է, որի հետևանքները մինչև այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պե՞տք է անի, թե՞ չանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր է, և տնտեսական հեղափոխությունը չի կարող լինել մենախոսություն, դա պետք է երկխոսություն լինի. «Այդ նույնն է, որ Գյումրիից քայլում էինք, քայլեինք գայինք, վերջում ոչ մի արձագանք չլիներ, կգնայինք տուն»:

vikings barbershop yerevan

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀԴՄ-ներ տպելու հետ կապված լավ նորություն կա. «2019-ի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա տվյալների համեմատ, 75 մլն հատ ավել տպված ՀԴՄ կտրոն ունենք, 10 ամիսների ընթացքում այդ թիվը հասել է 85 մլն-ի: Այսինքն՝ դինամիկան կա և այստեղ լավ նորությունն առկա է»:

«ՀԴՄ-ն ֆինանսավորում է մեր զինվորների սնունդը: Գործարարը, որ ՀԴՄ չի խփում գողանում է: Ստվերային տնտեսությունը 2 կողմ ունի՝ մեկը չի տալիս այդ ՀԴՄ-ն, մյուսը չի պահանջում այդ ՀԴՄ-ն»:

Վարչապետն արձանագրել է, որ նախորդ մեկուկես տարվա ընթացքում սեփականության վերաբաշխման որևէ դեպք չի եղել. «Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ շատ մեծ է գայթակղությունը, երբ որ օրինակ մի սովորական շարքային քաղաքացի կնոջ անունով սեփականություն է գրված, ու ես և իրավապահ մարմինները գիտենք, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերվել կոնկրետ միջոցներով: Մեծ է գայթակղությունը՝ ԱԱԾ-ին ասել, որ այդ կնոջը բերեն և ասեն, որ նոտարով գրի, թե սեփականությունը նվիրում է պետությանը: Քաղաքական առումով հնարավոր է նույնիսկ արդարացված համարվի, բայց մենք այսպես ասած ատամներս կռճտացնելով գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել: Որովհետև, եթե դու նույնիսկ ֆեյք սեփականությունն ես այդ ճանապարհով վերցնում, բոլորը կմտածեն, որ նույնը կարող է իրենց հետ տեղի ունենալ: Սա կապված է զոռբայության ծուղակի հետ: Երբ որ իշխանությունը զոռվա չի, շատերին թվում է, թե իշխանությունը թույլ է: Մեկը հարցազրույց տվեց քննադատեց. հարց է ծագում՝ 1 շաբաթ սպասենք, եթե պադեզդում դրա գլուխը սխկեցին ուրեմն իշխանությունը ուժեղ, նորմալ իշխանություն է, չսխկեցին ուրեմն սոցցանցերում, մամուլում կտեսնեք՝ այս իշխանությունը թույլ իշխանություն է: Մարդիկ ուժեղ իշխանության իրենց կաղապարը ձևավորել են: Սա զոռբայության պայմաններում ապրած հասարակության արձագանքն է փոփոխություններին»:

Վարչապետն ասել է, որ հիմա շատ է խոսվում ֆեյք նյուզի ազդեցության մասին՝ մթնոլորտի և տնտեսության վրա. «Մենք լսում ենք, որ այ պետք է գնալ, սահմանափակել, կանոնակարգել: Բայց մենք հասկանում ենք, որ դա էլ հաջորդ ծուղակն է: Չի կարելի գնալ այդ ճանապարհով» — վստահեցրել է վարչապետը։

vikings barbershop yerevan

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget