Աշխարհահռչակ մարդկանց տարօրինակ սովորությունները

Մեզանից ոմանք ունեն սովորություններ, որոնք մյուսներին կարող են տարօրինակ թվալ: Իսկ ինչ տարօրինակ սովորություններ են ունեցել որոշ աշխարհահռչակ մարդիկ, կիմանանք այսօր:

vikings barbershop yerevan

Այսպես, անգլիացի նշանավոր գրող Չարլզ Դիքենսը ամեն 50 տող գրելուց հետո խմում էր մի բաժակ ջուր:

Գերմանացի աշխարհահռչակ գրող Վոլֆգանգ Գյոթեն աշխատում էր ամուր փակված սենյակում, ուր չէր թափանցում ոչ մի ձայն, նույնիսկ` մաքուր օդ:

Ֆրանսիացի գրող Բալզակը, իբրև խորին հարգանքի նշան հանճարեղ մարդկանց նկատմամբ, գլխարկը հանում էր, երբ խոսում էր… իր մասին:

Անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ջորգ Բայրոնը, երբ նստում էր աշխատելու, միշտ ստուգում էր, որ մոտերքում աղաման չլինի, քանի որ աղի տեսքը նրան կատաղության էր հասցնում:

Ֆրանսիացի կայսր և զորավար Նապոլեոն Բոնապարտը թղթախաղում անխնա կերպով խարդախում էր: Բացի այդ, նա ահավեր կերպով վախենում էր կատուներից:

vikings barbershop yerevan

Գերմանացի երաժիշտ և երգահան Ջակոմո Մեյերբերը գնացք էր նստում և գնում ուր աչքը կտրեր… գնացքում հեշտությամբ էր երաժշտություն հորինում:


Մեկ այլ աշխարհահռչակ երաժիշտ Ֆեներնց Լիստը յուրաքանչյուր ստեղծած – ավարտած գործից հետո իրեն հիվանդ էր զգում:

Ամերիկացի դիվանագետ և գյուտարար Բենջամին Ֆրանկլինը աշխատելիս հաց ու պանիր էր դնում կողքը` մտային կորուստները հատուցելու համար:

Ռուս հայտնի զորավար, գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովը սովորություն ուներ բարձրաստիճան պաշտոնյաներին դիմավորել գիշերազգեստով:

vikings barbershop yerevan

Հայտնի գիտնական Ալբերտ Էյշտեյնը երբեք գուլպաներ չէր հագնում:

Աշխարհահռչակ գերմանացի երաժիշտ և դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը երաժշտություն գրելուց առաջ միշտ գլխին մի դույլ սառը ջուր էր լցնում: Քանի որ համարում էր, որ դա նպաստում է ուղեղի լավ աշխատելուն:

Ռուս հայտնի գրող և բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը սիրում էր բաղնիքում կրակել:

Իսկ կարծո՞ւմ եք նշանավոր հայերը տարօրինակ սովորություն չեն ունեցել: Իհարկե` ունեցել են:
Բանաստեղծ Հովհաննես Շիրազն իր մոր մահից հետո երբեք չվերանորոգեց բնակարանը և երբեք չփոխեց տան կահույքը, չնայած դրա հնությանն ու մաշվածությանը, քանի որ համարում էր, որ այդ հին կահույքին և տան պատերին հպվել են իր մոր մատները:

Դրամատուրգ Լևոն Շանթը ստեղծագործելու ժամանակ ոչ ոքի հյուր չէր ընդունում իր տանը:

Նյութի աղբյուր`

  • Հետաքրքիր, իմաստալի աշխարհ, կազմեց` Հայրապետ Կնյազյանը, Երևան, 1976, 436 էջ:

Նյութը հրապարակեց` Կարապետ Հակոբյանը

vikings barbershop yerevan

2 thoughts on “Աշխարհահռչակ մարդկանց տարօրինակ սովորությունները

  1. Ծանուցում՝ description
  2. Ծանուցում՝ กัลโช่

Comments are closed.

Close

Facebook

Facebook Pagelike Widget