Ապրիլի 13-ը ռոքնռոլի միջազգային օրն է

Ռոքնռոլը հայտնվեց ամերիկյան երաժշտության տարբեր ոճերի սինթեզի արդյունքում։ 1950-ականներին ամերիկական Հարավի սպիտակամորթ և սևամորթ երաժիշտները սկսեցին խառնել ռիթմ-ընդ-բլյուզը, բուգի-վուգին,քանթրին և գոսպելը` հասնելով նոր հնչողության։  Ռոքնռոլլը հանդիսացավ ժամանակակից հայտնի երաժշտության մեջ առաջին ոճը, որը զարգացավ և կատարվեց հավասարապես և  սևամորթների, և  սպիտակամորթների կողմից, որը արդյունքում բերեց ռասայական խտրականության մասնակի նվազեցման։

1954 թվականին, Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում գտնվող ստուդիայում հավաքվել էին մի քանի երիտասարդ, ովքեր փորձարկումներ էին անում հնչյունների հետ, ինչի արդյունքում ստեղծվեց նոր մշակութային ուղղվածություն , որն անմիջապես լցրեց հեռուստա -և ռադիոեթերները: Ռոքնռոլը հնչում էր ամենուր, սկզբում այն տարածվեց ԱՄՆ-ում,  հետո Անգլիայում, այնուհետև ողջ աշխարհում:

Չնայած, որ  Բիլի Հեյլը դարձավ առաջին սպիտակամորթ ռոքնռոլ աստղը, ով մեծ հաջողություններ ունեցավ: Սակայն անկախ ամեն ինչից՝ մինչեւ այսօր «ռոքնռոլի արքա» է համարվում Էլվիս Փրեսլին, ով դարձել էր երիտասարդների կուռքը։ Նրա հագուստի ոճը, կեցվածքը և շարժումները դառնում էին ընդօրինակման առարկա:  1960–ականների կեսերից արդեն ռոքնռոլի մեջ թարմ մտքեր եւ նոր կյանք ներմուծեց բրիտանական «The Beatles» խումբը, որը նորից երգեց ռոքնռոլային գրեթե բոլոր հայտնի հիթերը։ Խմբի տղաները ճանաչվել են 1960-1970-ական թվականների ամենահայտնի մարդիկ, ովքեր ստիպեցին ողջ աշխարհին միավորվել իրենց երաժշտության շուրջ: Նրանք դասվում են այն երիտասարդների շարքին, ովքեր հետք են թողել համաշխարհային պատմության մեջ: «The Beatles» խումբը համարվում է աշխարհի ամենահայտնի քառյակը:

 

Ռոքնռոլի պատմության մեջ բազմաթիվ երգեր են ստեղծվել, որոնք մինչև այսօր էլ շատ սիրված են ու երբեք չեն կորցնում իրենց թարմությունը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

WP Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com