Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Առաջին միջգերատեսչական համաձայնագիրը Հայաստանի և Ուզբեկստանի միջև

Առողջապահության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով առողջապահության
նախարար Արսեն Թորոսյանը երկօրյա այցով Ուզբեկստանի Հանրապետությունում է:
Արսեն Թորոսյանը հանդիպել է Ուզբեկստանի առողջապահության նախարար Ալիշեր Շադմանովին:
Գործընկերները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և ոլորտային
հարաբերություններն ամրապնդելու համար ստորագրել են համաձայնագիր:
Նշենք, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև կնքված առաջին միջգերատեսչական համաձայնագիրն է,
որի շրջանակներում նախատեսվում է խորացնել հարաբերություններն առողջապահական համակարգում
կատարվող բարեփոխումների ճանապարհին` ընդլայնելով համագործակցության ուղղությունները:
Միաժամանակ, նախատեսվում է համալիր առողջապահական ծառայությունների տրամադրում,
դեղագործական գործունեության ծավալում, ինչպես նաև գիտական և բժշկական կադրերի պատրաստում,
առողջապահության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության համակարգերի մշակում ու ներդրում:
Աշխատանքներ կտարվեն նաև մոռացված և էլիմինացված հիվանդությունների կանխարգելման, հիվանդների,
այդ թվում` հաշմանդամների բժշկական վերականգնման ուղղությամբ:
Առողջապահության նախարարը կարևորել է Ուզբեկստանի դերը Կենտրոնական Ասիայում, քանի որ,
լինելով բնակչությամբ ամենամեծ երկիրը տարածաշրջանում, ունի մեծ պոտենցիալ` առողջապահական
ոլորտային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.