Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեվորգյանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն այսօր այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր:

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և փոխնախարարին դիմավորեցին ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցեցին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակ, որտեղ քննարկվեցին ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, քարտուղար Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը, Ռուբեն Մարկոսյանը և Արարատ Մալխասյանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.