Արտիստները տվել են իրենց համաձայնությունը

Հնդկա-հայկական համերգի հետ կապված բոլոր հարցերը լուծվել են և համերգը կկայանա հուլիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Բոլոր հնդիկ արտիստները ժամանելու են:

«Արտիստներն իրենց համաձայնությունը տվել են, տոմսերը գնված են, Մարզահամերգային համալիրի հետ պայմանագիրը կնքված է,որևէ խոչընդոտ այլևս  չի կարող լինել»:  

Իր ֆեյսբուքյան էջում գրառել է Վարդան Սարգսյանը.

Այն հարցին՝ թե ի՞նչն էր պատճառը , որ համերգը չեղարկվելու եզրին էր, Վարդանը մանրամասնել է .

«Կային կետեր, որոնք չէին արվել, բայց, բարեբախտաբար, բոլոր հարցերը լուծվեցին: Ես կազմակերպչական հարցերով չեմ զբաղվում, միայն ապահովում եմ հնդիկ արտիստների այցը Հայաստան: Այնպես եմ արել, որ դերասանները մաքսիմալ բավարարված գնան մեր քաղաքից, պլանավորել եմ, թե որտեղ պետք է այցելեն: Այդ ամենը նախապես մտածված է: Քանի որ առաջին անգամ են նրանք գալիս Հայաստան, փորձել եմ այնպես անել, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա անցնի, այնպես որ, որևէ կետ խախտելու դեպքում դա ինձ ձեռնտու չէ»:

 

Վստահեցնում եմ, որ համերգը կլինի շատ ավելի լավը:

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

1 thought on “Արտիստները տվել են իրենց համաձայնությունը

  1. Ծանուցում՝ w88

Comments are closed.