Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում տեղի կունենա Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երգչախմբի համերգը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վլադիմիր Մինինի ղեկավարությամբ

«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 12-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երգչախմբի համերգը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վլադիմիր Մինինի ղեկավարությամբ: Համերգը նվիրվում է Կոմիտասի 150-ամյակին: Վլադիմիր Մինինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III եւ IV աստիճանի շքանշանակիր, Պատվո շքանշանակիր, պրոֆեսոր, Համառուսական երգչախմբային հասարակության Մոսկվայի մասնճյուղի ղեկավար, Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երգչախմբի հիմնադիր: Կյանքի 60 տարիները մաեստրոն նվիրել է երգչախմբային երաժշտությանը: Հիմնադրելով Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երգչախումբը, Մինինը կարողացավ իրացնել իր ստեղծագործական մտահղացումները եւ երազանքից կյանքի կոչել գաղափարը, համաձայն որի երգչախումբը որպես մեներգիչների եւ պայծառ, ինդիվիդուալ կատարողների ունիկալ միավորում: Երգչախմբի երգացանկում մաեստրոն ընդգրկում է արեւմտաեվրոպական դասականների, ժամանակակից ստեղծագործողների , ինչպես նաեւ խորհդային ստեղծագործողների հեղինակած ռուսական ազգային երգ-երաժշտություններ: Վլադիմիր Մինինն ու Մոսկվայի կամերային երգչախումբն առաջինն էր, ով ռուս հոգեւոր երաժշտությունը ներկայացրեց բեմում, քայլ, որն արգելված էր նախկինում, այնուհետ մեծ ջանքեր ներդնելով դրա հանրահռչակմանն ինչպես ՌԴ-ում, այնպես էլ արտերկրում: Կոլեկտիվն արագ ձեռք բերելով միջազգային ճանաչում ակտիվ հյուրախաղեր նախաձեռնեց: Մինի երգչախումբն իր ազդեցությունն ունեցավ երկրում: 70-80թթ շատ երգչախմբեր ձեւավորվեցին: «Մինինի պետական ակադեմիական կամերային երգչախումբը կմնա լավագույնն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում: Սերնդափոխության 5-րդ փուլն ապրող երգչախումբն այսօր էլ ճանաչելի է առաջին իսկ հնչյունից»: Մաեստրո Մինինին իրենց ստեղծագործություններն են վստահել շատ ժամանակակից կոմպոզիտորներ՝ Ռոդիոն Չչեդրինը, Գեորգի Սվիրիդովը, Գիա Կանչելին: Վերջինս Մինինին է վստահել իր 4 ստեղծագործությունները: 2016թվականին Սոչիում կայացավ IX Համաշխարհային երգչախմբային խաղերը: Վլադիմիր Մինինն, ով ընդգրկված էր ժյուրիի կազմում, դարձավ նաեւ Համաշխարհային երգչախմբային խորհրդի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը: 2015 թվականի նոյեմբերից «Ռադիո Ռուսաստան» ռադիոկայանում Մինինը վարում է «Любовь Святая» եւ «Как песня родилась» հաղորդաշարերը, որոնք ներկայացնում են խորհրդային եւ ռուսական երգչախմբային երաժշտությունը: Մոսկվայի մշակութային կնքում վառ իրադարձություն էր Վ. Գաֆտի եւ Վ. Մինինի՝ « Скажи, он дьявол или Бог…? ». 2016թվականին ՌԴ Առաջին ալիքով կայացավ «Минин и Гафт» վավերագրական ֆիլմի պրեմիերան: 2019 թվականի սկզբին Մաեստրոյի հոբելյանի առիթով ցուցադրվեց «Минин. Признание в любви » վավերագրական ֆիլմը, որը հեղինակել է հայտնի ռեժիսոր Ալեսյա Ֆոկինան: Մինինի հիմնադրած պետական ակադեմիական կամերային երգչախումբը եղել եւ մնում է ռուս եւ համաշխարհային մշակույթի անկրկնելի գեղարվեստական երեւույթներից մեկը: Ստեղծագործական երկարատեւ ճանապարհին երգչախումբը կարողացել է հասնել բարձր պրոֆեսիոնալիզմի: Երգչախումբն ունի իր հստակ, անկրկնելի դիմագիծն ու ձեռագիրը: Վլադիմիր Մինինին հաջողվել է տարիների ընթացքում երգչախումբը մեկ միասնական, միատարր միավոր դարձնել, այս երգչախումբն իր միստիկ հնչողությամբ եւ յուրահատուկ կատարողականությամբ, մաքրությամբ եւ պորֆեսիոնալիզմով անգերազանցելի երեւույթ է կամերային երգեցողության մեջ:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.