Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Բաժնետերերը չկարողացան Ցուկերբերգին հանել Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից

Facebook-ի մի շարք բաժնետերեր չեն կարողացել Մարկ Ցուկերբերգին հանել ԱՄՆ-ի այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Այդ ու ևս վեց առաջարկություններ մայիսի 30-ին բավարար քանակությամբ ձայներ չհավաքեցին Facebook-ի բաժնետերերի տարեկան ժողովում, որի լսահեռարձակումը կատարվել Է ընկերության կայքում:

«Քվեարկության վերջնական արդյունքներն ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների դաշնային հանձնաժողով կուղարկվեն չորս աշխատանքային օրվա ընթացքում»,- ճշտել Է ընկերության ներկայացուցիչը: Ցուկերբերգին տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հանելու առաջարկության հեղինակը NorthStar Asset Management ընկերության գլխավոր տնօրեն Ջուլի Գուդրիջն Է: Նա այդ նախաձեռնությունը տարեկան ժողովի մասնակիցների քննարկման Է ներկայացրել հինգերորդ անգամ: Գուդրիջը հիշատակել Է այն մի շարք սկանդալային մերկացումները, որոնք Facebook-ին եւ դրա ղեկավարությանը դրեցին վատ կացության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.