Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Գագիկ Գոզեյանը պատրաստվում է լողալով անցնել Սեւանը

Գավառի 60 ամյա բնակիչ Գագիկ Գոզեյանը օգոստոսի 20-ին պատրաստվում է լողալով անցնել Սեւանը:
Իր մտադրության մասին հայտնեց օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ ունեցած հանդիպման ժամանակ:
Չնայած իր պատկառելի տարիքի Գագիկ Գոզեյանը Սեւանի արեւլյան ափից արեւմտյան ափը պատրաստվում է լողալ 8-9 ժամում:
Լողորդը նախկինում եւս նման փորձառություն գրանցել է, բայց այս անգամ հատուկ նպատակով է անցնելու:
«Հույները, ի հիշատակ պատերազմում զոհված հերոսների, խաղեր էին կազմակերպում: Ես էլ այս քայլով իմ երախտիքն եմ ուզում հայտնել Ապրիլյան պատերազմում զոհված մեր 18-20 տարեկան հերոսներին, ցանկանում եմ իրենց հիշատակը եւս մեկ անգամ վառ պահել»,- իր մտադրությունը բացատրեց Գագիկ Գոզեյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աջակցությունը հայտնելով լողորդի մտադրությանը՝ առաջարկեց այն դարձնել մեծ միջոցառում:
«Միջոցառման կազմակերպչական բոլոր հարցերով կզբաղվի մարզպետարանը: Կհոգանք ձեր անվտանգության, առողջության եւ այլ հարցերով: Կապահովենք ԱԻՆ փրկարարների ներկայությունը միջոցառման ողջ ընթացքում, ուղեկցող նավակներով մշտապես կլինեք մեր հոգածության ներքո», — զրույցի ընթացքում նշեց Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ հրավիրում է բոլոր ցանկոցողներին միանալու գաղափարի շուրջ եւ օգոստոսի 20-ին Արտանիշի թերակղզուց Գագիկ Գոզեյանին ոգեւորելով ճանապարհելու, իսկ երեկոյան Նորատուսի թերակզում դիմավորելու:Ասված է Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայք էջում:

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.