«Գահերի խաղի» մասին պատմող դոկումենտալի թրեյլերը թողարկվել է

HBO հեռուստաընկերությունը թողարկել է իր ամենաաղմկահարույց սերիալի՝ «Game of Thrones»-ի մասին պատմող դոկումենտալ ֆիլմի՝ «Game of Thrones: The Last Watch»/«Գահերի խաղը. Վերջին դիտում»-ի առաջին թրեյլերը, որտեղ կարող եք տեսնել նաև վերջին սեզոնի սցենարի վերջին ընթերցումը:

Դեռ մարտին HBO-ն հայտարարել է դոկումենտալի մասին, որը կտևի 2 ժամ ու կպատմի վերջին սեզոնի նկարահանումների մասին՝ մեզ իր հետ տեղափոխելով կադրից դուրս: «Գահերի խաղը. Վերջին դիտումը» խորանում է «ցեխի ու արյուն մեջ՝ փորձելով բացահայտել արցունքներն ու հաղթանակները, որոնց շնորհիվ կյանքի է կոչվել Վեսթերոսի աշխարհը»: 

Նրանց խոսքով՝ «սա ավելին է քան ուղղակի դոկումենտալը, այն ծիծաղելի, տխուր պատմություն է, որը պատմվում է մտերմիկ ու հումորային տարրերով և նկարագրում է այն հետաքրքիր հաճույքը, որ զգում ես մի ամբողջ աշխարհ ստեղծելու ու այնուհետև դրան հրաժեշտ տալու ժամանակ»:

Հիշեցնենք՝ դոկումենտալը, որի ռեժիսորն է Ջինի Ֆինլին, կթողարկվի մայիսի 26-ին՝ GOT-ի ավարտից մեկ շաբաթ անց:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: