Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Գերմանիան Զելենսկուն կոչ է արել ՛՛բացել խաղաքարտերը՛՛

Գերմանիայում Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն կոչ են արել ՛՛բացել խաղաքարտերը՛՛  և բացատրել, թե ի՞նչ ուղով է տանելու երկիրը՝ նախագահ ընտրվելու դեպքում:

Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միություն( ՔԴՄ) խմբակցության ղեկավարի տեղակալ Յոհան Վադեպուլն ասել է, որ վերջին տարիներին Գերմանիան   շարունակաբար աջակցել է Ուկրաինային, հետևաբար Բեռլինում ՛՛իրավունք ունեն իմանալ, թե ի՞նչ է սպասվում ապագայում՛՛: Գերմանացի քաղաքական գործիչը հայտարարարել է, որ  Զելենսկին ՛՛մաքուր թուղթ է՛՛ և բոլորովին անհայտ է՝ հաղթելու դեպքում կշարունակի Ուկրաինայի եվրոպական ուղին, թե ոչ:

Վադեպուլը նաև նշել է, որ կայանալիք ընտրություններից 9 օր առաջ Գերմանիայի կանցլեր Մերկելի և  Ուկրաինայի գործող նախագահ Պորոշենկոյի հանդիպումը չպետք է դիտարկվի որպես միջամտություն նախընտրական քարոզարշավին, և հավելել , որ դա չի ազդի ուկրաինացիների վրա:

ՔԴՄ խմբակցության ղեկավարի տեղակալ Վադեպուլը հրաժարվել է կանխատեսումներ անել ընտրությունների արդյունքներիի վերաբերյալ, սակայն նշել է, որ Զելենսկին համարվում է ֆավորիտ, քանի որ ընտրությունների առաջին փուլը հաղթել  է ձայների  բավական մեծ գերակշռով:  Գերմանիան Ուկրաինայի նոր նախագահից  ակնկալում է ռեֆորմների շարունակություն՝ առաջին հերթին օրենքի գերակայության հաստատման , կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև պետական ապարատի աշխատանքի թափանցիկության  ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի է ունենալու սույն թվականի ապրիլի 21-ին:

 


Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.