Գիտնականները մաշկի քաղցկեղն ախտորոշող ու բուժող լազերային մանրադիտակ են ստեղծել

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականներն ստեղծել են հատուկ լազերային մանրադիտակ, որը կարող է ախտորոշել հիվանդություններն ու բուժել դրանք ոչ ինվազիվ վիրահատությունների միջոցով: Ընդ որում, այն կարող է ախտորոշել ու բուժել անգամ այնպիսի վտանգավոր հիվանդությունը, ինչպիսին է մաշկի քաղցկեղը:

vikings barbershop yerevan

Մասնագետների խոսքով՝ լազերային մանրադիտակի ստեղծման համար կիրառվել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս շատ արագ սքանավորել հյուսվածքները, իսկ կասկածելի բջջային հյուսվածքների հայտնաբերման դեպքում կատարել գերճշգրիտ վիրահատություններ՝ առանց մաշկը կտրելու:

Մանրադիտակի լազերային ճառագայթը սքանավորում է մաշկը մինչև մեկ միլիմետր խորության վրա: Միևնույն ժամանակ սարքը կարող է ներազդել նյարդային հանգույցների և արյունատար անոթների վրա, որոնք գտնվում են մաշկի, աչքերի ու գլխուղեղի հյուսվածքներում՝ ազդելով միայն ախտահարված բջիջները և չվնասելով առողջները:

«Մենք կարող ենք ընտրողաբար իրականացնել գերճշգրիտ վիրահատություններ և բուժել ախտահարված կամ անոմալ հատվածները հյուսվածքի ներսում՝ առանց մաշկը կտրելու», — նշում են գիտնականները՝ բացատրելով, որ մաշկային նորագոյացությունների, այդ թվում նաև մաշկի քաղցկեղի բուժումը լազերային մանրադիտակն իրականացնում է՝ ուժեղացնելով ջերմային ներգործությունը թիրախային հատվածում:

Գիտնականները մտադիր են ստեղծել այս սարքի նաև շատ փոքր տարբերակը, որը հնարավոր կլինի կիրառել մարսողական համակարգի ուռուցքների ախտորոշման ու հեռացման համար:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

vikings barbershop yerevan

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan

3 thoughts on “Գիտնականները մաշկի քաղցկեղն ախտորոշող ու բուժող լազերային մանրադիտակ են ստեղծել

  1. Ծանուցում՝ 파워볼사이트
  2. Ծանուցում՝ circle of success

Comments are closed.

Close

Facebook

Facebook Pagelike Widget