Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին ձերբակալված են

Րոպեներ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ըստ դատախազի, Լալազարյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ  311 –րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասնով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով:

vikings barbershop yerevan

Մինչ տնօրենի ձերբակալումը, ժամեր առաջ ձերբակալվել էր նաեւ նույն դպրոցի գործավարուհին՝ 38-309 հոդվածի առաջին մասի եւ 313 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով:

Ընթանում է նախաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ:

Դադարեցվել են արդյո՞ք թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանի լիազորությունները՝ ՀԺ-ի հարցին, դատախազը պատասխանեց. «Էս պահին ենք ձերբակալել, ես չգիտեմ, թե իր վերադասներն ինչ որոշում կկայացնեն: Մենք ձերբակալել ենք այսօր, այս պահին»։

Աղբյուր՝ https://armtimes.com/hy/article/157521?fbclid=IwAR075DrDV9UWzFFfGX4NrtXIrYMVMf61BaDmMPw5Kr6fhmdeLR6c6G9rseU

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan

 

vikings barbershop yerevan

2 thoughts on “Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին ձերբակալված են

  1. Ծանուցում՝ 메이저토토
  2. Ծանուցում՝ เหนียวหนี้ห

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Close

Facebook

Facebook Pagelike Widget