Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Գյումրու քաղաքապետն այսօր ընդունել է Արթուր Ալեքսանյանին

 

Այսօր՝ հուլիսի 16-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր ,Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին (հունահռոեմական ոճի ըմբշամարտ),  Աշխարհի, Եվրոպայի և միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Կարապետ Չալյանին (հունահռոեմական ոճի ըմբշամարտ) և նրանց մարզիչներին:  Հանդիպման սկզբում քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց մարզիկներին և նրանց մարզիչներին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական: Քաղաքապետն այնուհետ խոսեց մարզական ոլորտին առնչվող ծրագրերից՝ մասնավորապես առանձնացնելով Գյումրիում սպորտային համալիր ունենալու ծրագիրը, ապա խոսեց այդ և մի շարք այլ ուղղություններում առաջիկա անելիքների մասին:

Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար, խոսեցին սպորտի ոլորտում առկա խնդիրներից, քննարկեցին ու առաջ քաշեցին դրանց լուծման հնարավոր տարբերակներ, ապա նաև խոստացան հաջորդ մրցաշարերից ևս վերադառնալ մեդալներով:

Նշենք որ, Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ, իսկ  Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.