ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի երևանյան հանդիպումները

Հոկտեմբերի 1-ին աշխարհի ուշադրության կենտրոնում դարձյալ Հայաստանն էր: Մեր երկրում էին  ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները   և  Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:   Առաջին հայացքից կարծես սվորական հանդիպում հիշեցնող այս հավաքը իր մեջ բավականին լուրջ նպատակներ հետապնդող ծրագրեր էր պարունակում: Մեր երկիր ժամանած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնական հանդիպումների ընթացքում փաստում էին, որ մեր երկրում կան  նկատելի փոփոխություններ: Կարծես միջազգային հանրության վերաբերմունքը նույնպես փոփոխվել էր Հայաստանի նկատմամբ, ինչի  վառ ապացույցն էլ  երկրների ղեկավարների  կարգավիճակով   Սինգապուրի վարչապետի  ու   Իրանի Իսլամական հանրապետության նախագահի  ներկայությունն էր: Մեկ ամբողջ  օր Հայաստանը դարձավ մի շարք պետությունների համար հանդիպումների եվ երկխոսության ազատ հարթակ, որի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան Սինգապուրի վարչապետի  և ԻԻՀ-ի նախագահի, ՌԴ  եվ ԻԻՀ-ի նախագահների  և այլոց միջև:  Հայաստանի նկատմամբ  բարձր վստահության մասին,  իր խոսքում փաստեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Սա հոկտեմբերի 1-ին կայացած հանդիպումների մասին:  Իսկ նույն հանդիպմանը մասնակցելու նպատակով Սինգապուրի վարչապետը Հայաստան էր ժամանալ ավելի շուտ, համացանցում միլիոնավոր հետորդներ ունեցող անձը  կամա թե ակամա աշխարհի ուշադրությունն էր հրավիրել մեր երկրի գյուղատնտեսական ապրանքների,  և  տնտեսության  այլ ոլորտների վրա: Նա   Երևանի փողոցներով շրջելիս  եղել  էր պատահական խանութ-սրահներում   եվ գովազդել հայկական ապրանքները: Նավթամշակման համաշխարհային կենտրոնն ու կիսահաղորդիչների արտադրությամբ 4-րդը՝ համաշխարհային մասշտաբով   Սինգապուրը հետաքրքված է Հայաստանի շատ ոլորտներում համագործակցություն սկսելու ուղղությամբ: Ինչն առավել ցայտուն դարձրավ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետի սեպտեմբերի 29-ի համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի վարչապետն իր խոսքում փաստեց, որ   հայկական կողմը շահագրգռված է խորացնելու Սինգապուրի հետ  բարեկամական հարաբերությունները:  Երկու   երկրներն ունեն հետաքրքիր ընդհանրություններ: Նրանք հարուստ չեն բնական ռեսուրսներով ու իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի վրա: Ի դեպ,   հաջորդ տարի Սինգապուրում կկազմակերպվեն Հայաստանի օրեր, որը նոր խթան կլինի համագործակցության զարգացման համար:

vikings barbershop yerevan

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget