ԵԱՏՄ երկրները մտադիր են կենսաթոշակային միասնական համակարգ ներդնել

ԵԱՏՄ երկները կենսաթոշակային միասնական համակարգ են մտադիր ներդնել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է շխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Նա նշել է, որ նոր համաձայնագրի մշակման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:

«Դրանք նախատեսում են տարածքային սկզբունքի փոխարեն կիրառել համամասնական սկզբունքը: Սա նշանակում է, որ կենսաթոշակը վճարում է այն պետությունը, որ պետության դիմաց անձը ձեռք է բերել այդ իրավունքները: Այսինքն՝ եթե քաղաքացին աշխատել է ՀՀ-ում, որից հետո տևական ժամանակով տեղափոխվել է բնակության ՌԴ, նա հնարավորություն կունենա այնտեղ ստանալու այստեղ իրեն նշանակված թոշակը: Բայց, կրկնում եմ, սա միջպետական ու միջազգային պայմանագրի կարգավորման հարց է: Այս համաձայնագիրն առաջիկայում ստորագրելուց ու ԱԺ կողմից վավերացնելուց հետո այդ խնդիրը կլուծվի»,- ասել է փոխնախարարը:

Սաիյանը հայտել է, որ միջազգային պրակտիկայում արտերկրում գտնվող անձանց թոշակ վճարելու հարցը որոշվում է երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի միջոցով:

«Ներկայում ՀՀ-ն համաձայնագիր ունի միայն ԱՊՀ շրջանակում: Այդ համաձայնագիրը գործում է, բայց տարածքային սկզբունքով: Դա նշանակում է, որ անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է այն պետության տարածքում, որտեղ տվյալ անձը բնակվում է: Եթե քաղաքացին գտնվում է ՌԴ-ում, իրավունք ունի ՌԴ օրենսդրության համաձայն ստանալու իր կենսաթոշակը», — հայտնել է փոխնախարարը:

 

 

 

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

3 thoughts on “ԵԱՏՄ երկրները մտադիր են կենսաթոշակային միասնական համակարգ ներդնել

  1. Ծանուցում՝ 카지노사이트
  2. Ծանուցում՝ 온라인카지노
  3. Ծանուցում՝ Infrared Sauna Colorado

Comments are closed.