ԵԱՏՄ-ից արդեն կարելի է անձնական օգտագործման նպատակով ալկոհոլ ու ծխախոտ արտահանել

ԵԱՏՄ տարածքից անձնական օգտագործման համար ալկոհոլ և ծխախոտ արտահանելու սահմանափակումները հունիսի 30-ից վերացվել են: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնային անցակետային ծառայությունը:

vikings barbershop yerevan

«Այս տարվա հունիսի 30-ից դուրս են գալիս Մաքսային միության տարածքից անձնական օգտագործման նպատակներով էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, ինչպես նաև ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ներմուծման ու արտահանման սահմանափակումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայում Մաքսային միության տարածքից ավելի քան 5 լիտր ալկոհոլային արտադրանքի դուրսբերման դեպքում այն չի ընդունվում որպես անձնական օգտագործման ապրանք, և դրա տեղափոխումը կարգավորվում է առևտրաշրջանառության համար նախատեսված կանոններով: Ծխախոտի դեպքում սահմանափակում էր դրված մինչև 200 ծխախոտ կամ 50 սիգար կամ, ընդհանուր առմամբ, ոչ ավելի, քան 250 գրամ ծխախոտային արտադրանք: Այս սահմանափակումները գործում էին թե՛ ներմուծման, թե՛ արտահանման դեպքում:

Այժմ այդ սահմանափակումները գործում են միայն ներմուծման դեպքում: 18 տարին լրացած 1 անձը կարող է մինչև 3 լիտր ալկոհոլ ներմուծել առանց մաքսատուրքի:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget