Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Մեկօրյա հանգստից հետո Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 7-րդ տուրի հանդիպումները:

Էլինա Դանիելյանն արդեն 3-րդ անընդմեջ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի: Նրա մրցակցուհին Բելա Խոթենաշվիլին էր: 5 միավորով Դանիելյանն ընթանում է 7-րդ տեղում: Նա մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային:

Լիլիթ Մկրտչյանը ևս հաշտություն կնքեց Էլիզաբեթ Պյոտցի հետ պարտիայում: Լիլիթը 4,5 միավորով 20-րդ տեղում է:

Մեր մյուս շախմատիստուհիների համար տուրը հաղթական էր: Մարիա Գևորգյանը հաղթեց Լարա Յանզելին, Աննա Սարգսյանն առավելության հասավ Թերեզա Ռոդշտեյնի նկատմամբ, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտության մատնեց Վերոնիկա Էքսլերին: Մեր 3 շախմատիստուհիներն էլ վաստակել են 4 միավոր:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։