Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

ԵՏՀ ներկայացուցիչը Հայաստան է ժամանել ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղված խորհրդակցություններ անցկացնելու նպատակով

Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների գյուղարտադրանքի պահանջարկի և առաջարկի կանխատեսումների վերաբերյալ հաշվարկի մեխանիզմներն ու մոտեցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կազմակերպվել է հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության բաժնի պետ Կանատ Սարսենբեկովի հետ:

ԵՏՀ ներկայացուցիչը Հայաստան է ժամանել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղմթերքի և պարենային մթերքների առաջարկի և պահանջարկի համատեղ կանխատեսումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ընդունված` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների գյուղատնտեսական արտադրանքի, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների վերաբերյալ հաշվարկի մեխանիզմներն ու մոտեցումները: Կանատ Սարսենբեկովը ներկայացրել է դրա ձևավորման մեթոդաբանությունը, կիրառվող գործակիցները:

Կողմերը համակարծիք են եղել, որ ԵԱՏՄ տարածքում միասնական շուկայի ձևավորման և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ներդաշնակեցնել և մոտարկել Հայաստանում և ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում կիրառվող մեթոդական համակարգերը:

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.