Երգչուհի Կամիլա Կաբելոն նոր Մոխրոտիկն է

Երգչուհի Կամիլա Կաբելոն դերասանական կարիերա է սկսում՝ դառնալով նոր Մոխրոտիկը. այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Գրեմմիի առաջադրված այս աստղը կհամագործակցի ռեժիսոր Քեյ Քենոնի հետ և ոչ միայն կմարմնավորի հայտնի կերպար դարձած Մոխրոտիկին, այլև ֆիլմի սաունդթրեքների հեղինակն ու կատարողը կլինի:

Ֆիլմը, որի պրոդյուսերներից է նաև դերասան, հումորիստ, հաղորդավար, շոումեն Ջեյմս Քորդենը, դեռ չի բացահայտել իր սցենարային ու դերասանակն կազմի գաղտնիքները, բայց հայտնի է, որ այն հերթական ժամանակակից պատմությունն է, որտեղ Մոխրոտը պայքարում է խորթ մոր ու քույրերի դեմ և դա անում է երևաժշտության միջոցով:

Մոխրոտիկի մասին պատմող այս ֆիլմի թողարկման մանրամասները ևս հայտնի չեն, բայց նշվում է, որ Sony ֆիլմարտադրող ընկերությունն այն առաջին պլան է մղել:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։