Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Երեխայի դաստիարակության 19 պատվիրան՝ մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից

Ընդունված է համարել, որ քսաներորդ դարում երեխաների դաստիարակության սկզբունքներում հեղափոխություն են կատարել չորս մանկավարժներ. ամերիկացի Ջոն Դյուին, գերմանացի Գեորգ Կերշեյնշթեյները, իտալուհի Մարիա Մոնտեսորին և խորհրդային մանկավարժ Անտոն Մակարենկոն:
Մարիա Մոնտեսորին ծնողների համար ձևակերպեց 19 հակիրճ հիշեցում-պատվիրաններ: Նրանք շատ պարզ են, բայց  դրանցից յուրաքանչյուրը  իմաստուն խրատ է:

Խորհուրդ ենք տալիս մտորել այս պատվիրանների շուրջ, վերանայել ձեր երեխաների հետ փոխհարաբերությունները, և գուցե այս պարզ սկզբունքները օգնեն ձեզ, որպեսզի ձեր երեխաների հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասնեն:

1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:

2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:

3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:

4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:

5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:

6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ է լինում:

7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:

8. Եթե երեխային հաճախ են անարգում, նա սովորում է մեղավոր զգալ:

9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, խրախուսում, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:

10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:

11. Եթե երեխային հաճախ են ոգևորում, նա ինքնավստահություն է  ձեռք բերում:

12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:

13. Երեխայի մասին վատ մի խոսեք ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա:

14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացման ուղղությամբ. այնքան, որ վատի համար այլևս տեղ չմնա:

15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:

16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:

17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, ով արդեն գտել է:

18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը:Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ,զսպվածությամբ, խաղաղությամբ  և սիրով:

19. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ https://www.adme.ru/svoboda-psihologiya/19-zapovedej-marii-montessori-dlya-roditelej-682705/

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.