Երևանում կանցկացվի «Երիտասարդ ձեռներեցներ» 2րդ միջազգային համաժողովը

Ապրիլի 13-14 -ին Երևանի Դայմոնդ Հաուզ հյուրանոցում տեղի կունենա  «Երիտասարդ Ձեռներեցներ» խորագրով 2րդ միջազգային կոնֆերանսը, որին կմասնակցեն Հայաստանից, Իսպանիայից, Վրաստանից, ինչպես նաև Իտալիայից ժամանած հյուրեր և խոսնակներ։ Կոնֆերանսը կծառայի որպես հարթակ «Ձեռներեցության” ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակման համար:
Կոնֆերանսը “Երազիր,Հավատա,Իրագործիր 2-րդ թողարկում”, ծրագրի մեկնարկային փուլն է: “Երազիր,Հավատա,Իրագործիր” ծրագիրը իրականացվել էր 2018թ. ընթացքում, որին մասնակցած 4 երկրների երիտասարդները հնարավորություն էին ունեցել զարգացնել իրենց հմտությունները և գիտելիքները ձեռներեցության ոլորտում:

vikings barbershop yerevan

“Երազիր,Հավատա,Իրագործիր” ծրագրի 2րդ թողարկումը կշարունակվի մինչև 2020թ. օգոստոսի 1-ը, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցել վերապատրաստման դասընթացների, միջազգային համաժողովների և ձեռք բերել գիտելիքներ, նոր մեթոդներ  և հմտություններ ձեռներեցության ոլորտում: Ծրագրի ընթացքում կմշակվեն նաև որակյալ նյութեր և մեթոդաբանություն ձեռներեցության ոլորտում:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի շրջանակներում և իրականացվում է Երիտասարդների Փոխանակում և Համագործակցություն երիտասարդական կազմակերպության կողմից վրացական,իտալական և իսպանական երիտասարադական կազմակերպությունների հետ համատեղ:

Սույն ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ: 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Close

Facebook

Facebook Pagelike Widget