Զելենսկին առայժմ չի մտածում Սահակաշվիլիին պետական պաշտոն տալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայում չի դիտարկում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն պետական պաշտոնի նշանակելը:

«Սահակաշվիլին Կիեւում է, եւ նա Ուկրաինայի անձնագիր ունի: Այս փուլում մենք չենք դիտարկում նրան որեւիցե պետական պաշտոն տրամադրելու հնարավորությունը»,- Բրյուսելում ասել է Զելենսկին վրացի լրագրողներին:

Այդ թեմային անդրադարձել է նաեւ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը:

«Ոչ միայն նախագահ Զելենսկին, այլեւ ամբողջ աշխարհն էր ուշադիր հետեւում Սահակաշվիլիի կառավարման օրոք Վրաստանում տեղի ունեցող փոփոխություններին: Վրաստանի փորձը հետաքրքիր կլինի Ուկրաինայի համար: Եվ խոսքը միայն Սահակաշվիլիի մասին չէ»,- ասել է Մենդելը:

Պատասխանելով Սահակաշվիլիին Վրաստան հնարավոր արտահանձնման վերաբերյալ հարցին, Մենդելը նշել է, որ Ուկրաինայի նախագահը վերականգնել էլ նրա քաղաքացիությունը, «մնացած քայլերը պետք Է անեն իրավապահ կառույցների ներկայացուցիչները»:

Սահակաշվիլին ավելի վաղ հայտարարել Էր, որ պետական պաշտոնի չի հավակնում Ուկրաինայում եւ իր թեկնածությունը չի առաջադրելու Գերագույն ռադայի առաջիկա ընտրություններում, բայց կաջակցի նոր քաղաքական ուժերի հայտնվելուն:

Մինչդեռ Գերագույն ռադայի վաղաժամկետ ընտրություններին մասնակցելու Է Սահակաշվիլիի «Նոր ուժերի միավորում» կուսակցությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: