Էջմիածնում նշվում է քաղաքի 2704-ամյակը. տոնակատարությանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանը

Էջմիածնի 2704-ամյակի առթիվ քաղաքում մեկնարկեցին մի շարք միջոցառումներ, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները իրապես տոնական մթնոլորտ և ուրախ տրամադրություն ապահովելու համար:

vikings barbershop yerevan

Տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՆերկա են բազմաթիվ հյուրեր, հասարակական, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Իրադարձության առիթով իրականացվել են քաղաքի տոնական ձեւավորման աշխատանքներ:

Միջոցառումները մեկնարկեցին Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացած հանդիսավոր նիստով, որի ընթացքում նշանավոր մարդկանց կշնորհվեն «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումներ:

Տոնակատարությունը կշարունակվի Կոմիտասի անվան մշակույթի պալատում, որտեղ բացված է էջմիածնեցի նկարիչների գործերի ցուցահանդես: Այս ամենին կհաջորդի «Ռուբեն Նալբանդյան վարպետաց դպրոցի» սաների քանդակների ցուցադրությունը Սբ Մարիանե այգում:

Լինելու են նաև տոնական շքերթ, մարզական և պարային ելույթներ, Քյուֆթայի փառատոն, համերգային ծրագիր, այցելություններ թանգարաններ և այլն:

vikings barbershop yerevan

Միջոցառումները կամփոփվեն տոնական համերգով և
հրավառությամբ:

Աղբյուր՝ Արմենպրես

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget