Թշնամին ներեց, բարեկամը` ոչ

97 տարի առաջ այս օրը վաղեմի ընկերոջ` Իոսիֆ Ստալինի ձեռքով կազմակերպված ավտովթարի զոհ դարձավ Հայ բոլշևիկ հեղափոխական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ, Վլադիմիր Լենինի  բնութագրմամբ «բացառիկ նվիրվածության, խիզախության և եռանդի տեր մարդ» լեգենդար Կամոն (Սիմոն Արշակի Տեր–Պետրոսյանը):

vikings barbershop yerevan

Կամոն ծնվել է 1882 թվականի մայիսի 15-ին Վրաստանի Գորի քաղաքում: Սովորել է Գորիի հայկական ծխական, ապա` հայկական քաղաքային դպրոցներում: 1901 թվականից Թիֆլիսում, Բաքվում, Բաթումում, Քութայիսում, Գորիում և այլուր տարածել է արգելված, հակացարական գրականություն, կազմակերպել ընդհատակյա բոլշևիկյան տպարաններ: 1903 թվականի նոյեմբերին ձերբակալվել և բանտարկվել է: 1904 թվականի սեպտեմբերին փախել է բանտից: 1905 թվականին Թիֆլիսում մասնակցել է բանվորական մարտական դրուժինաների կազմակերպմանը, գլխավորել բոլշևիկյան բանվոր–մարտիկների ջոկատը: Զինված ընդհարումների ժամանակ վիրավոր ձերբակալվել է, նետվել Թիֆլիսի Մետեխի բանտը: 1906 թվականին փախչելով բանտից` մեկնել է Սանկտ–Պետերբուրգ: Այստեղ հանդիպել է Վլադիմիր Լենինին և նրա առաջադրանքով անցել է արտասահման` զեք գնելու և այն Ռուսաստան տեղափոխելու գործը կազմակերպելու համար: Կոմունիստական կուսակցության համար դրամ հայթայթելու նպատակով 1905–1907 թթ. կազմակերպել է ցարական գանձարանից դրամի մի շարք բռնագրավումներ: 1907 թ. նոյեմբերին գերմանական ոստիկանությունը Բեռլինում ձերբակալել է Կամոյին: Հետաքննությունից խուսափելու նպատակով Կամոն խելագար է ձևացել: Սակայն, 1909 թվականին գերմանական իշխանությունները Կամոյին հանձնել են ցարական ոստիկանությանը: 1911 թ. օգոստոսի 15-ին փախել է Մետեխի բանտային հիվանդանոցից և մեկնել Փարիզ: 1912 թվականին վերադարձել է Ռուսաստան, բայց, ձերբակալվելով տեղական իշխանությունների կողմից, դատապարտվել է մահվան: 1913 թ. Ռուսաստանում Ռոմանովների 300-ամյա գահակալության առթիվ սահմանված համաներմամբ Կամոյի մահապատիժը փոխարինվել է 20 տարվա տաժանակրության: Բանտից ազատվել է 1917 թվականի մարտին փետրվարյան հեղափոխության հետևանքով: 1918 թվականի հունվարին Կամոն Մոսկվայից Թիֆլիս է բերել Վլադիմիր Լենինի նամակները և ՌԽՖՍՀ Ժողկոմխորհրդի որոշումը` Ստեփան Շահումյանին Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար նշանակելու մասին: 1919 թ. ամռանը Վլադիմիր Լենինի հանձնարարությամբ կազմակերպել է պարտիզանական ջոկատ և կռվել Դենիկինի գլխավորած սպիտակ գվարդիական զորքերի թիկունքում: 1920 թ. ապրիլին մասնակցել է Բաքվում զինված ապստամբության նախապատրաստմանը:

1920 թ. ուսանել է Մոսկվայի ռազմական ակադեմիայում: Այնուհետև աշխատել է արտաքին առևտրի բնագավառում (1921 թ.) և Վրաստանի ֆինանսների ժողկոմատում (1922 թ.): Կամոն զոհվել է 1922 թ. հուլիսի 14-ին Թիֆլիսում քաղաքի միակ բեռնատար ավտոմեքենայի հետ տեղի ունեցած բախման արդյունքում: Վարկածներից մեկի համաձայն ավտովթարը կազմակերպված է եղել ԽՍՀՄ ազգությունների Ժողկոմ Իոսիֆ Ջուղաշվիլու` Ստալինի կողմից:

Կամոյի կերպարը ոգեշնչել է հայ կինոռեժիսորներին և գրողներին: Նրա կյանքին և հեղափոխական գործունեությանն են նվիրված «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած «Անձամբ ճանաչում եմ» (ռեժ. Ստեփան Կևորկով և Էրազմ Քարամյան), «Արտակարգ հանձնարարություն» (ռեժ. Ս. Կևորկով և Է. Քարամյան), «Կամոյի վերջին սխրանքը» (ռեժ. Ս. Կևորկով և Գրիգոր Մելիք–Ավագյան) գեղարվեստական ֆիլմերը:

Կամոյի կյանքի և հեղափոխական գործունեության մասին գրվել են նաև գեղարվեստական գրքեր, որոնցից առավել հիշարժան են Մաքսիմ Գորկու «Կամո» (Երկերի ժողովածու, հատ. 17, Մոսկվա, 1952, ռուսերեն), Մկրտիչ Կորյունի «Կամո» (Երևան, 1947, 224 էջ, 2-րդ հրտ., Երևան, 1955, 204 էջ, 3-րդ, լրացված հրտ.` 1958, 408 էջ), վրաց գրող Իլյա Դուբինսկի–Մուխաձեի «Կամո» (ռուսերեն հրտ.` Երևան, 1974, հայերեն հրտ.` Երևան, 1979, 388 էջ), Վանիկ Սանթրյանի «Լեգենդը կոչվում է Կամո» (Երևան, 1982, 336 էջ) վիպակները:

Խորհրդային Հայաստանում Կամոյի անունով են կոչվել նախկին Նոր Բայազետ (այժմ` Գավառ) քաղաքն ու համանուն շրջանը, Ախուրյանի շրջանի նախկին Հաջի–Նազար գյուղը, ինչպես նաև` դպրոցներ և փողոցներ ԽՍՀՄ տարբեր քաղաքներում և գյուղերում:

vikings barbershop yerevan

Նյութի աղբյուր`

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 5, Երևան, 1979, էջ 206:
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1995, էջ 583:
  3. Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005, էջ 533:

Նյութի հեղինակ` Կարապետ Հակոբյան

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

vikings barbershop yerevan

The performed opinions may not be similiar to the point of editors’ view

vikings barbershop yerevan

3 thoughts on “Թշնամին ներեց, բարեկամը` ոչ

  1. Ծանուցում՝ check this
  2. Ծանուցում՝ 바카라사이트
  3. Ծանուցում՝ เหนียวหนี้ห

Comments are closed.

Close

Facebook

Facebook Pagelike Widget