Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց իր հրաժարականը պահանջողների հայտարարություններին:

«Մենք 6500 քմ մեր մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, մենք երկու միլիարդ դրամով մեծացրել ենք մեր բյուջեն, այսինքն՝ հավաքագրումը: Մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերները, անօրինական սեփականաշնորհումները: Մեծ կառուցապատում ենք սկսում, մեծ պլաններ ունենք: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը»,- ասաց նա:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: