Իլոն Մասկը ցուցադրել է համաշխարհային համացանցի արբանյակները

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում հրապարակել է արբանյակների առաջին խմբաքանակի լուսանակարը, որոնք մոլորակի բոլոր բնակիչների համար կապահովեն համացանցի հասանելիությունը, հաղորդում է Naked Science-ը:

Արբանյակային համացանցի նախագիծը, որը ստեղծում է SpaceX-ը, կոչվում է Starlink: Առաջին մշակումները սկսվել են 2015-ին, իսկ 2018-ի փետրվարի 22-ին ընկերությունը արբանյակ էր արձակել թեստային նախատիպեր: Այժմ, երբ SpaceX-ի ինժեներները հաշվի են առել բոլոր բացթողումները և վերացրել անսարքությունները, Starlink-ի առաջին խմբաքաբակը պատրաստ է արձակման:

Ընդհանուր առմամբ Մասկը մտադիր է ուղեծիր դուրս բերել 12 հազար նման վերահեռարձակիչներ, որոնք Երկրի ամբողջ բնակչության համար անխափան համացանց կապահովեն:

Փորձագետների խոսքով, եթե նախագիծը բարեհաջող լինի, մարդիկ ամբողջ աշխարհում կունենան համացանց, որը 40 անգամ ավելի արագ է, քան այսօր միջինում մատակարարաների առաջարկած համացանցը:

Հետագա արձակումների ծրագիրը կքննարկվի: Մասկը մտադիր է ամբողջ երկարգունդը արբանյակային համացանցով ապահովել 2020-ի վերջին:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: