Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Ինձ համար ամենամեծ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ ես գտնվել եմ բանտում. Փաշինյան

Ինձ համար ամենամեծ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ ես գտնվել եմ բանտում: Այս մասին  հուլիսի 13-ին  Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետեւ ես երբ ընդհատակ անցա, ես այդ ժամանակ ամենամեծ լսարանն ունեցող թերթի խմբագիրն էի, եւ երբ ես 3,5 տարի անցկացրի ընդհատակում եւ բանտում, ես դուրս եկա եւ տեսա, որ տպագիր թերթ հասկացությունը դարձել է անիմաստ: Դա իմ ամենամեծ շոկն էր»,-ասաց Փաշինյանը:Նրա խոսքով, հեղափոխության ժամանակ իշխանության համար իրավիճակը դարձավ անկառավարելի եւ բեկում մտավ, երբ պարզվեց, որ դպրոցականները դուրս են եկել փողոց եւ ուզում են անել հեղափոխություն:Ոմանք հեղափոխությունը կապում են չգիտես ինչերի հետ, ասում են՝ Սորոսը, Պողոսը, Պետրոսը, Արեւմուտքը, Հյուսիսը, Հարավը: Ես ասում եմ՝ սա մաքուր, գենետիկ մակարդակում հայկական հեղափոխություն է: Այստեղ օտար ԴՆԹ-ի նշույլ անգամ չկա: Միակ օտար բանը, որ մեր հեղափոխությունում եղել է, դա «Այֆոնն» ու ֆեյսբուքն են: Սա եղել է մաքուր հայկական հեղափոխություն՝ հենված հայկական ավանդական արժեքների վրա, բայց այդ արժեքներին հաղորդել է 21-րդ դարի բնույթ»,-ասաց վարչապետը:

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.