Ինչպես սկսել ստարտափ՝երիտասարդների համար

«Ինչպես սկսել ստարտափ» երիտասարդների համար մեկամյա ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նվիրված է երիտասարդների շրջանում գործազրկության դեմ պայքարին, հատկապես խոցելի, անապահով ընտանիքներից և սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար:Միջազգային փորձագետները և մասնագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը կսովորեցնեն և կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը և ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջների հետ: Այս նպատակով՝ ծրագրին կմասնակցեն ընդհանուր առմամբ 8 պետության ներկայացուցիչներ, որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան և Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) և Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան (Արևելյան գործընկերության երկրներից 3-ը):

vikings barbershop yerevan

Համաշխարհային բանկի վիճակագրության համաձայն, Հունաստանում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը 47.4 % է: Այնտեղ գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը (մասնակից երկրների շարքում ամենաբարձր տոկոսն է կազմում ), երկրորդն Իտալիան է 36.6 % ,երրորդը Հայաստանը 35.1 %:

Երիտասարդական փոխանակման ծրագրի «Ինչպես սկսել ստարտափ՝երիտասարդների համար»  երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 4-15 Երևանում ՝համխմբելով տարբեր երկրներից չորս հոգուց բաղկացած խմբին,իրենց առաջնորդների ղեկավարությամբ: Ծրագրի 1 փուլի շրջանակներում առաջնորդները 2019թ. մարտի 30-ապրիլի 7-ը արդեն եղել են Հայաստանում :
Ծրագիրը կիրականացվի 3 հիմնական փուլերով: Սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր և ամփոփում – արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարն ու փոխանակման ծրագիրը, իսկ ամփոփումը Ֆրանսիայում, սույն տվականի հոկտեմբերին:

Ծրագրի շրջանակներում մասնակից թմերը հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց երկրում առկա գործազրկության խնդիրներն ու հաճախ հանդիպող խոչընդոտները:Թմերի առաջնորդները միմյանց կփոխանցեն պրակտիկ հմտություններ, թե ինչպես սկսել ստարտափ , որոնք են հիմանական քայլերը, ինչպես ստեղծել հաջողակ բիզնես մոդել, ինպես գտնել ֆինանսական աղբյուրներ և այլն: Ծրագրի շրջանակներում երիտասարդներին կտեղեկացնեն «Erasmus Plus» ծրագրի մասին , որն այսօր երիտասարդներին տալիս է Եվրամիությունը:
Երիտասարդները կհանդիպեն հետաքրքիր խոսնակների,կայցելեն այնպիսի կազմակերպություններ ինչպիսիք են ՝Թումոն , UWC միջազգային Դիլիջանի դպրոցը, ստարտափ ստուդիաներ և կծանոթանան հաջողակ հայ ձեռնարկատերերի հետ: Հյուրընկալող կազմակերպությունը կկազմակերպի այցելություն Դիլիջան և Սևան, որի ընացքում նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ մեր երկրի մշակույթի հետ:
Մեկ տարվա ծրագրի արդյունքում կպատրաստվեն էլեկտրոնային և տպագիր ուղեցույցեր «Iնչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար»: Ուղեցույցը հասանելի է լինելու մասնակից երկրների պաշտոնական 8 լեզուներով, ինչպես նաև գործող մասնագիտական կայք www.startupyoungpeople.com, որը պարունակում է բոլոր տեղեկությունները, նյութերը և փորձագետների կոնտակտները: Արդյունքների մասին կստեղծվի նաև տեսաֆիլմ: Այս ծրագիրը, կլինի մասնակից երկրների և փորձագետների միջև շարունակական համագործակցության սկիզբ, որի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին Եվրոպայում:
Ծրագիրը համակարգող կազմակերպությունը «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականին Հայաստանում և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տեղական և միջազգային մակարդակով: Կազմակերպության, նախագծերի և գործընկերների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀԿ-ի պաշտոնական կայքում `www.ec-bridges.com

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget