Ինտերնացիոնալ (Ինտեր) Երևան. Զարգացման և կայացման ճանապարհին

«Ինտերնացիոնալ» պրոֆեսիոնալ մանկապատանեկան ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2018 թվականին: Ակումբի հիմնադիրն ու ղեկավարը Արթուր Ենոքյանն է: «Ինտերնացիոնալ 07»-ը արդեն հասցրել է մասնակցել Երևանի 2018-2019 Մ-12 առաջնությանը: Մ-12 գավաթի խաղարկությունում՝ թիմը պարտվել է «Փյունիկ-2-07» – ին և դուրս մնացել պայքարից:

Newinfo-ի հետ զրույցում՝ Արթուր Ենոքյանը նշեց, որ թիմը նորաստեղծ է և չեն հուսահատվում անարդյունք մրցաշրջանի համար:

-«Թիմը այժմ համալրվում է և մենք կայացման ճանապարհին ենք: Մտադիր ենք ընդլայնել թիմի գործունեությունը՝ և առաջիկայում մասնակցել ավելի լուրջ մրցաշարերի: Մեր առաջիկա նպատակն է մասնակցել Հայաստանի 1-ին խմբի առաջնությանը և նվաճել Բարձրագույն խմբին մասնակցելու իրավունք»: Ասել է Արթուր Ենոքյանը:

 

 

 

 

 

 

 

Ակումբը այժմ գործունեություններ է ծավալում Երևանում և Աբովյանում: Մարզումները հիմնականում անցկացվում են Աբովյանին կից՝ Զառ գյուղում: Զառ գյուղական մարզադաշտն էլ հանդիսանում է տնային համդիպումների անցկացման վայրը: Ենոքյանը՝ նաև բացատրեց ակումբի անվանման հետ կապված ընտրությունը: Քանի որ ակումբում կան երեխաներ, թե Երևանից, թե Աբովյանից և թե Կոտայքի մարզի այլ գյուղերից՝ այդ իսկ պատճառով էլ ընտրվել է «Ինտերնացիոնալ» անունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ակումբի զեկավար Արթուր Ենոքյանը ավելացրեց նաև, որ ակումբը ընդունելություն է հայտարարել 2005-2009 թթ-ին ծնված երեխաների համար: Ակումբում գրանցվելու համար՝ Ենեքյանը Newinfo-ին տրամադրեց տեսանյութ, որտեղ տեղադրված է հեռախոսահամարը, որով կարելի է զանգահարելև գրանցվել:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

WP Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com