Լևոն Արոնյանը կմասնակցի GRENKE Chess Classic սուպերմրցաշարին

Գերմանիայի Կարլսրուհե քաղաքում վաղը կտրվի շախմատի GRENKE Chess Classic սուպերմրցաշարի մեկնարկը, որի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը:

Շրջանաձև մրցաշարում Լևոնի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Պյոտր Սվիդլերը, Արկադի Նայդիչը, Ֆրանցիսկո Վալյեխոն, Գեորգ Մայերը և Վինսենտ Կեյմերը:

Մեկնարկային տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ: Առաջին 5 տուրերի մրցախաղերը կանցկացվեն Կարլսրուհեում, որից հետո մրցաշարը կշարունակվի Բադեն-Բադենում:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։