Ծեփի առանձնահատկությունները և նրա ազդեցությունը երեխայի զարգացման վրա

Ծեփը ստեղծագործական աշխատանքի տեսակ է, որի ընթացքում ծեփամածիկից  պատրաստվում են տարածական պատկերներ, ամբողջական կոմպոզիցիաներ։ Ծեփի տեխնիկան հարուստ ու բազմազան է, սակայն, միևնույն ժամանակ հասանելի է նույնիսկ փոքրիկ երեխաներին։

Ծեփը հիանալի հնարավորություն է տալիս արտահայտել սեփական պատկերացումը շրջապատի մասին՝ տարածական ճկուն պատկերների միջոցով։ Յուրաքանչյուր փոքրիկ կարող է ստեղծել իր յուրահատուկ պլաստիլինիե կամ կավե աշխարհը։ Ահա թե ինչու է  այն գերում երեխաներին։

Ծեփը գեղարվեստական ստեղծագործության ամենաշոշափելի տեսակն է։ Երեխան ոչ միայն տեսնում է այն, ինչ ստեղծել է, այլև այն շոշափում է, վերցնում ձեռքը և, անհրաժեշտության դեպքում՝ ենթարկում փոփոխությունների։

Ծեփով աշխատանքը կոմպլեքս ազդեցություն ունի երեխայի զարգացման վրա՝

 1. Զարգանում է երեխայի սենսորային զգայունությունը, այսինքն ծեփը նպաստում է ձևերի, ձևաչափերի, գույնի, զանգվածի և ճկունության ընկալմանը։

 2. Զարգանում է երևակայությունը, տարածական մտածողությունը, ընդհանուր ձեռագործի կարողությունը, մանր մոտորիկան։

3. Համաչափեցնում է երկու ձեռքերի աշխատանքը։

4.Օգնում է աշխատանքը նախապես նախագծել և հերթականությամբ իրականության կոչել, կանխատեսել արդյունքը և ձգտել դրան հասնել, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել նախագծում:

Սակայն, ամենակարևորն ու արժեքավորն այն է, որ ծեփը, այլ ստեղծագործական աշխատանքների հետ միասին, զարգացնում է երեխայի էսթետիկ հոգեվիճակը։ Փոքրիկը սովորում է տեսնել, զգալ ու ստեղծել գեղեցիկը։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

WP Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com