Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

ԿԲ-ն ամփոփել է շաբաթը

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետեւյալ գործարքները.

Դոլարի մասին. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 105,582,903 ԱՄՆ դոլար 485.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 79,516,514 ԱՄՆ դոլար 486.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 485.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Եվրոյի մասին. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,657,254 եվրո 544.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,656,776 եվրո 549.28 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Ռուբլու մասին. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 1,384,674,436 ՌԴ ռուբլի 7.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 624,468,847 ՌԴ ռուբլի 7.54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 56.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.7 մլն ԱՄՆ դոլար:

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.