Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Կորեական խոհանոց

Կորեացիների հիմնական ուտեստներն են բրինձը, մակարոնային ապուրները, նախուտեստները:

Կորեական խոհանոցը ամբողջովին կծու է, պատրաստման ժամանակ շատ են օգտագործում համեմունքներ, հատկապես կարմիր պղպեղ, այդ պատճառով էլ շատ կորեական ուտեստներ ունեն կարմրանարնջագույն երանգ: Պղպեղի շատ օգտագործելը պայմանավորված է նրանով, որ Կորեան՝ հատկապես հարավային, ունի շատ տաք և խոնավ կլիմա, իսկ պղպեղը օգնում է մթերքը երկար պահպանելուն: Կորեացիները պղպեղն սկսել են օգտագործել 16-րդ դարից, երբ այն առաջին անգամ Հարավային Ամերիկայից բերեցին պորտուգալացիները: Այդ ժամանակ էլ ձևավորվեց կորեական ավանդական ճաշատեսակների պատրաստման ձևը: Կծու ուտեստները շատ բարձր էին գնահատվում, իսկ «համեղ» և «կծու» բառերը կորեերենում դարձան հոմանիշներ: Համեմունքների ցանկը Կորեայում այնքան էլ հարուստ չէ, հիմնականում օգտագործում են սխտոր և պղպեղ, սակայն դրանք օգտագործում են տարբեր համամասնություններով և կոմբինացիաներով, այդ իսկ պատճառով ճաշատեսակները ստանում են տարբեր համեր: Կորեական երեք հիմնական համեմունքներն են սոյայի սուսը, կոչհուջանը և տվանջանը:

Կորեական թագավորական խոհանոցը տարբերվում է սովորական մարդկանց և ներգաղթածների խոհանոցից:

Կորեական խոհանոցում շատ ընդհանուր բաներ կան մյուս երկու՝ կարևորագույն արևելյան խոհանոցների՝ Չինաստանի և Ճապոնիայի հետ: Ինչպես չինացիները, կորեացիները ևս սիրում և հաճույքով ուտում են խոզի միս, և, Ինչպես ճապոնացիները, օգտագործում են շատ ձուկ՝ պատրաստված պանրով:

Ինչպես հարևան երկրներում, այնպես էլ Կորեայում հիմնական ուտեստը բրինձն է: Կորեացիների համար այն ճաշասեղանի անբաժանելի մասն է կազմում, ինչպես հացը շատ Եվրոպական երկրներում: Բրինձը մատուցում են ամեն մեկին առանձին ամանով, իսկ մնացած նախուտեստները դնում են ընդհանուր ափսեով:

Բրնձի հետ մատուցում են շատ բանջարեղեն, սովորաբար թթու և շատ կծու: Ամենահայտնի բանջարեղենային ուտեստը կիմչին է: Կորեացիները պատրաստում են կիմչի՝ ցանկացած բանջարեղենով:

Կիմչի կամ չիմչի — կծու աղցան՝ թթվեցրած կաղամբով, բողկով և համեմունքներով:

ARC_0124331.jpg

IMGP4603

Բուլգոգներ — տավարի մսի կտորներ:

dinner_2012-02-15-4

Սամգեպսալ — խոզի բեկոն, տապակվում է տապակում միանգամից սեղանի վրա (ֆիլմերում տեսել եմ, ինձ շատ է դուր եկել, երբ գնամ Կորեա, անպայման կփորձեմ):
경단2

Տտոկ — կորեական դեսերտ՝ բրնձի ալյուրից:
First_Korean_Kimbap

Կիմբապ — կորեական գլանել, ճապոնական սուշիի նման(կիմբապ նույնպես կերել եմ, էլի շա՜տ համովա):

2607435_korean_kitchen_pic

Պիբիմպապ — հայտնի ուտեստ՝ պատրաստված բրնձից, բանջարեղենային աղցանից, բարակ կտրտված մսից, պղպեղի սոուս կոչխուջանից և պանրով ձվից կամ ձվածեղից:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.