Կրթության և տնտեսության կապի մասին

Կրթության ոլորտի հետաքրքիր հարցերից մեկը տնտեսական և կրթական փոփոխությունների փոխկապակցվածությունն է։ Շատ մարդիկ այն կարծիքին են, որ նախ պետք է իրականացվի կրթական հեղափոխություն, որպեսզի տնտեսությունը զարգանա։ Այս մարդկանց փաստարկն այն է, որ, եթե երկրի աշխատուժի կրթական ցենզը ցածր է, ապա բացառվում է տնտեսության զարգացումը։ Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կրթության զարգացումն առանց ուժեղ տնտեսության հնարավոր լիներ։

vikings barbershop yerevan

Բայց իրականում, նախ՝ պետք է տնտեսության վիճակը լավանա, որպեսզի հնարավոր դառնա կրթության համակարգային առաջընթացը, որպեսզի որակյալ կրթությունը հասանելի դառնա ավելի մեծ թվով երեխաների համար։ Խնդիրն այն է, որ կրթությունը տնտեսության ճյուղերից մեկն է։ Տնտեսության վիճակից է կախված, թե ինչ վիճակում կլինեն ուսումնական հաստատությունների շենքերը, ինչ հագեցածություն կունենան դրանք, ինչ աշխատավարձ կստանան ուսուցիչներն ու կառավարիչները։

Տնտեսության վատ վիճակի պատճառով է, որ Հայաստանում շուրջ 20 տարի գործում է դասագրքերի վարձակալական համակարգը։ Դա մի համակարգ է, որի շրջանակներում աշակերտները շատ գումար չվճարելու համար ստիպված են սովորել 3-4 տարի գործածված հնամաշ դասագրքերով։

Միջազգային փորձը ևս վկայում է, որ առանց տնտեսական աճի՝ չի կարող լինել կրթության զարգացում։ Ֆինլանդիան, Սինգապուրը, Հարավային Կորեան չէին կարող ունենալ լավ կրթական համակարգ՝ առանց զարգացած տնտեսության։ Իհարկե, լավ տնտեսություն ունենալն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կրթության զարգացման համար։ Այնպես չէ, որ զարգացած տնտեսություն ունեցող բոլոր երկրներն ունեն լավ կրթական համակարգ։ Բայց լավ տնտեսություն ունենալը պարտադիր է կրթությունը զարգացնելու համար։ Աշխարհում կա մեկ երկիր, որը չունի զարգացած տնտեսություն, բայց ունի լավ դպրոցական կրթություն։ Այդ երկիրը Կուբան է։ Բայց Կուբան կապիտալիստական երկիր չէ և իր բյուջեի ահռելի մասն ուղղորդում է կրթության և առողջապահության համակարգերին։

Այս ամենը չի նշանակում, որ մենք կրթության ոլորտում ոչինչ չպետք է անենք և պետք է սպասենք տնտեսության զարգացմանը։ Իհարկե, կրթության ոլորտում պետք է արվի առավելագույնը, քանի որ թույլ տնտեսության պարագայում էլ հնարավոր է որոշ փոքր հաջողությունների հասնել կրթության ոլորտում։ Բայց կա մի կանոն։ Աղքատությունը գին ունի։ Եվ այդ գինը կրթության զարգացումը սահմանափակելն է։ Այն ընտանիքները, որոնք ունեն սննդի, գոյատևման խնդիրներ, չեն կարող հոգալ իրենց երեխաների կրթական կարիքները։ Այն երեխաները, ովքեր թերսնված են, չեն կարող մտածել սովորելու մասին։ Ուսուցիչները, ովքեր ստիպված են մի քանի տեղ աշխատել, չեն կարող լավ աշխատել։

Մարդուն բնորոշ է երկու տեսակի գիտելիք. առաջնային և երկրորդային։ Առաջնային գիտելիքները մեզ անհրաժեշտ են գոյատևման համար։ Այդ գիտելիքները մենք կարող ենք ձեռք բերել փորձի միջոցով՝ առանց դպրոց գնալու, գրքեր կարդալու։ Երկրորդային գիտելիքներ ունենալու համար մենք պետք է դպրոց գնանք և սովորենք։

vikings barbershop yerevan

Այդ գիտելիքները մեզ հասանելի են դառնում միայն կազմակերպված ուսուցման արդյունքում։ Ցավոք, Հայաստանում առաջնային գիտելիքները շատերի համար մնում են կարևոր, ինչի արդյունքում գիրք կարդալը, դաս սովորելը, հոգևոր արժեքներով հետաքրքրվելը մնում են անտեսված։ Դա նկատելի է նույնիսկ բուհական կրթության մակարդակում, երբ ուսանողը դասի գալու, գիրք կարդալու փոխարեն՝ նախընտրում է ցածրորակ աշխատանք կատարել։ Մենք շարունակում ենք մնալ գոյատևման ռեժիմով ապրող երկիր։

Հայաստանում այսօր էլ կան լավ դպրոցներ, լավ սովորող, բանիմաց աշակերտներ։ Բայց տնտեսապես թույլ զարգացած երկրներում լավ կրթական ծառայություններ մատուցվում են միայն մի քանի դպրոցներում։ Այդ դպրոցները վճարովի են, ինչը նշանակում է, որ հասանելի են հասարակության հարուստ խավի համար։ Այդ դպրոցներում կա նաև անվճար սովորելու հնարավորություն։ Բայց դա էլ հասանելի է միայն օժտված փոքրաթիվ երեխաների համար։

Նման կրթական մոդելը ստեղծում է խնդիրներ, որոնցից ամենամեծն այն է, որ Հայաստանը դառնում է ուղեղ արտահանող երկիր։ Սովորելով Հայաստանի լավագույն դպրոցներում՝ այդ երեխաները հետագայում հեշտությամբ ընդունվում են արտասահմանյան համալսարաններ, և, եթե մասնագիտացած են հատկապես բնագիտության ոլորտում, ապա արտագաղթում են և իրենց տաղանդը ծառայեցնում այլ երկրների տնտեսության զարգացմանը։ Այսինքն, տնտեսապես թույլ երկիրը կարողանում է ստեղծել մի քանի լավ դպրոց, որոնց շրջանավարտների զգալի մասը չի կարողանում տվյալ երկրում գտնել բարձր վարձատրվող աշխատանք։

Կորցնելով իր որակյալ աշխատուժի մի մասին՝ երկիրը նաև դժվարությունների է բախվում տնտեսությունը զարգացնելու հարցում։ Ստացվում է մի տեսակ արատավոր շրջան։ Եթե չունես մեծաթիվ որակյալ դպրոցներ, չես կարող ունենալ որակյալ աշխատուժ տնտեսությունը զարգացնելու համար։ Իսկ եթե տնտեսությունը չի զարգանում, կրթական համակարգը չի կարող զարգանալ։

vikings barbershop yerevan

Ամեն դեպքում Հայաստանի զարգացումը պետք է սկսել տնտեսությունից։ Դա կրթությունը զարգացնելու պարտադիր պայման է։ Որքան էլ ունենք արտագաղթ, այնուամենայնիվ, Հայաստանում այսօր էլ կան լավ մասնագետներ։ Պարզապես մեր կադրային քաղաքականության համակարգը շատ հաճախ չի տեսնում կուրսեցիների, ընկերների, գործընկերների, կուսակիցների տիրույթից դուրս գտնվող մարդկանց։ Արդյունքում՝ բազմաթիվ շնորհալի ու բանիմաց մարդիկ կատարում են իրենց կարողություններից ավելի ցածր կարգի աշխատանք՝ մաշելով Հայաստանի, առանց այդ էլ, ոչ հարուստ մարդկային ներուժը։

vikings barbershop yerevan

One thought on “Կրթության և տնտեսության կապի մասին

  1. Ծանուցում՝ JDOt-Ova-Flowin

Comments are closed.

Close

Facebook

Facebook Pagelike Widget